Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նկարազարդել են իրենց տան պատը
LifestyleՔիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դեռ կառուցվող տան հարեւանները մի քանի օր առաջ խուճապի էին մատնվել:
Ինչպես գրում է TMZ-ը, հարեւանները կարծել էին, թե տան վրա գրոհել են գրաֆիտի նկարիչները:

Հարեւանները զանգել էին Քիմին, որ հայտնեն նրան այդ մասին: Քիմը եկել էր առանձնատուն ու բոլորին հանգստացրել՝ ասելով, որ ինքն ու ամուսինն են պատերը նկարազարդել երկու գրաֆիտիով, որտեղ Քիմն ու Քանյեն իրար սեր են խոստովանում:
Սակայն զույգը զգացմունքներին ազատություն էր տվել, քանի որ գիտեր, որ մոտակա օրերին տան պատերը միեւնույն է ներկվելու են: