Օրվա բաղադրատոմս. Շոկոլադե բրաունի`անանուխով
LifestyleԲաղադրությունը՝
Ձու – 2 հատ
Շաքարավազ - 160 գրամ
Կարագ - 80 գրամ
Կակաոյի փոշի – 3 ճաշի գդալ
Ալյուր - 120 գրամ
Աղ-1 պտղունց
Փխրեցուցիչ
Վանիլային էսենցիա-1/2 թեյի գդալ
Միջուկի բաղադրությունը՝
Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ - 200 գրամ
Շաքարավազ - 40 գրամ
Անանուխ - 6-7 ճյուղ
Շաքարային ջնարակի բաղադրությունը՝
Շաքարի փոշի - 140 գ
Կաթ – 2-3 ճաշի գդալ
Անանուխ - 3-4 ճյուղ
Կանաչ սննդի երանգավորում- մի քանի կաթիլ
Պատրաստման եղանակը՝
Ձուն շաքարավազով հարել, կարագը հալել ու այն կակաոյի փոշիով խառնել: Կակաոյի բաղադրությունն ավելացնել ձվի զանգվածի մեջ և հարել: Ապա ավելացնել ալյուր, աղ և փխրեցուցիչ: Հարել մինչև միատարր զանգված ստանալ: Այն դնել 175С. ջեռոցի մեջ:


Անանաուխը մանր կտրատել: Կաթնաշոռը շաքարավազով խառնել, ապա վելացնել անանուխն ու վանիլային էսենցիան: Խմորի կեսը լցնել թավայի մեջ, ապա վրան լցնել կաթնաշոռի զանգվածը, հետո՝ խմորի մյուս կեսը: Այն դնել 175С. ջեռոցի մեջ և թխել 35-40 րոպե:


Շաքարային ջնարակի պատրաստման եղանակը՝
Անանուխը մանր կտրատել, այն լցնել կաթի մեջ և ավելացնել շաքարի փոշին և անընդհատ խառնել, ապա ավելացնել կանաչ սննդի երանգավորումը և լավ խառնել:
Այն լցնել արդեն սառած խմորի վրա: Խմորը քառակուսիներով կտրատել: