2-ամյա չինացի երեխան ծխում է փողոցում, իսկ անցորդները չեն կանխում դա (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleՀամացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է 2-ամյա չինացի երեխան ծխում փողոցում, մինչդեռ մարդիկ ծիծաղում են և չեն փորձում ստիպել նրան նետել ծխախոտը, գրում է Daily Mail-ը։
Անցորդներից միայն մի կին է բարկանում, սակայն դա չի ստիպում երեխային նետել ծխախոտը։ Իսկ մյուս անցորդները կանգնում և ծիծաղում են փոքիկ տղայի վրա, որը ծխում է՝ ինչպես հասուն մարդ։
Տեսանյութը Չինաստանում ծխախոտային կախվածության վիճակագրության մասին նոր բանավեճերի առիթ է տվել. ծխում է երկրի բնակչության մոտ 30%-ը (մոտ 300 մլն մարդ)։




