Ինչո՞ւ է կանանց համար ավելի դժվար նիհարելը
LifestyleԱմբողջ խնդիրը հորմոնների մեջ է: Ախորժակի, ֆիզիկական ակտիվության և էներգիայի ծախսի համար պատասխանատու հորմոնները կանանց և տղամարդկանց օրգանիզմում տարբեր կերպ են աշխատում, ինչն էլ արտահայտվում է նիհարելու կանանց կարողության վրա:
Նման եզրակացության են եկել բրիտանացի և ամերիկացի գիտնականները: Փորձարկումն անցկացվել է մկների վրա:
Խնդիրն իրապես ակտուալ է: Օրինակ, Մեծ Բրիտանիայում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի տղամարդկանց 66%-ը: Կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 57%: Մասնագետները մտավախություն ունեն, որ 2030 թվականին այդ ցուցանիշները կարող են հասնել համապատասխանաբար 74 և 64 տոկոսի: