Սուրճը կպաշտպանի լյարդի ցիռոզից. Գիտնականներ
LifestyleՕրական երկու բաժակ սուրճը կնվազեցնեն լյարդի ցիռոզի հավանականությունը:
Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հաճախակի սուրճ օգտագործողների մոտ զիռոզով հիվանդանալու ռիսկը նվազում է: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրական երկու բաժակ սուրճը կարող է երկու անգամ նվազեցնել այս հիվանդությունից մահանալու ռիսկը:
Սաութհեմփթոն համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մոտ 9 հետազոտությունների արդյունքներ, որին մասնակցել են կես միլիոն կին և տղամարդ 6 երկրներից:
Արդյունքում պարզ է դարձել, որ սուրճի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է ցիռոզի հիվանդանալու հավանականությունը: Ինչպես երևաց արդյունքներից, հիվանդանալու ռիսկը նվազում է 44 %-ով:
Սուրճի մեջ բացի կոֆեինից, պարունակվում է նաև մեծ քանակությամբ ակտիվ բաղադրիչներ, այդ թվում հակաօքսիդանտներ և հակաբորբոքային նյութեր:
Սուրճը թույլ չի տալիս, որպեսզի զարգանա հեպատիտ B և C-ն: