Խոշորամարմին հարսնացուների հարսանեկան լուսանկարները
LifestyleNews.am-ը գրում է.
Մինչ plus size մոդելները գրավում են ամբողջ աշխարհի ուշադրությունը, բրիտանուհի բլոգեր Լոլլին որոշել է աջակցել խոշորամարմին հարսնացուներին։

Սոցիալական ցանցերի միջոցով 35-ամյա աղջիկը դիմել է նրանց՝ խնդրելով ուղարկել իրենց հարսանեկան լուսանկարները։

«Թմբլիկները» երկար սպասեցնել չեն տվել եւ Լոլլիին հարյուրավոր լուսանկարներ են ուղարկել, որպեսզի ապացուցեն, որ իրենք նույնպես իդեալական հարսանիք ունենալու իրավունք ունեն:





