Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից այս շաբաթ գնվել է 57,6 մլն դոլար
ՏնտեսությունԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը ներկայացնում է փետրվարի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,671,185 դոլար 489,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 75,981,402 ԱՄՆ դոլար 492,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 29,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 492,07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,427,531 EUR 538,20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11,300,261 EUR 540,23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,019,342,680 ռուբլի 6,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 663,775,953 ՌԴ ռուբլի 6.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:
Հունվարի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42 մլն ԱՄՆ դոլար: