Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Այն 3 բառը, որ նա երբեք չի ցանկանում լսել քո շուրթերից

Shabat.am-ը գրում է.

Գուցե քո մտքով իսկ չի անցնում, բայց այս արտահայտությունն ակնթարթորեն հիասթափեցնում է տղաներին, դեռ չենք նշում դրա բացասական ազդեցությունը քո ինքնագնահատականի վրա: Գրող Ջոշ Այելոն ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել կանանց շրջանում լայն տարածում ունեցող այս արտահայտության կիրառմանը:

Եթե ցանկանում ես հիասթափեցնել տղամարդուն, արտաբերիր այս կախարդական բառերը:

Այս արտահայտությունը տղամարդկանց համար աղջիկների շուրթերից հնչող ամենանյարդայնացնող արտահայտություններից է և ապահովում է տրամադրության ակնթարթային անկում: Ցանկանո՞ւմ ես համոզվել, հարցրու նրան. «Այս հագուստը գիրացնո՞ւմ է ինձ»: Այո՛, տղամարդիկ ամեն ինչ կտան, որպեսզի չլսեն այդ 3 բառը. «Ես գեր եմ»: Պատկերացրու ամենավատ բանը, որ կարող ես լսել տղամարդուց (օրինակ՝ նման սարսափելի արտահայտություններ՝ «Իրականում ես սիրում եմ քո քրոջը», «Ես մարդ եմ սպանել...») բազմապատկիր այս արտահայտությունները 10-ով, ավելացրու հանգստյան օրերին հեռուստացույցով միայն մարզական հաղորդումներ դիտելը և կհասկանաս, թե որքան սարսափելի է լսել «Ես գեր եմ» արտահայտությունն այն աղջկա շուրթերից, որին մենք սիրում ենք:

Որպես ապացույց մեջբերեմ իմ ընկերներից մեկի տեսակետը. «Երբ աղջիկն ասում է, որ գեր է, ես միայն մտածում եմ այդ թեման հնարավորինս շուտ փակելու մասին: Նա կա՛մ ցանկանում է հաճոյախոսություն լսել, կա՛մ իրոք ավելորդ կիլոգրամներ է ձեռք բերել, ինչի պարագայում նույնպես ոչինչ անել չեմ կարող. կա՛մ որևէ միջոց ձեռնարկիր ավելորդ քաշի դեմ, կա՛մ դադարիր մտահոգվել և սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս»: «Ինչն էլ լինի պատճառը, իմ միակ ցանկությունը թեման հնարավորինս շուտ փակելն է»,- շարունակում է նա: Ճիշտ է, ես կին չեմ, բայց ենթադրում եմ, որ «Խնդրում եմ, փակիր թեման» արտահայտությունն այն չէ, ինչ շատ աղջիկներ ակնկալում են լսել իրենց սիրելիից նման պարագայում: Մինչդեռ դա միակ խելամիտ արձագանքն է, և ահա՝ ինչու.

Երբ դուք ասում եք «Ես գեր եմ», մենք ինքներս մեզ անօգնական ենք համարում։

Այդ արտահայտությունը լսելիս մենք գիտակցում ենք, որ անկարող ենք ձեզ հակառակն ապացուցել՝ թեկուզ տասն անգամ կրկնեք՝ որքան կրքոտ ու անկրկնելի եք: Ձեր ինքնագնահատականն ու ինքնավստահությունն արդեն ճեղքեր են տվել, և ամենակարևորը՝ ձեր իսկ նախաձեռնությամբ: Իսկ տղամարդիկ տանել չեն կարող անօգնական լինելու զգացումը:
Միասին անցկացրած հաճելի ժամանակի երաշխավորված տապալում։

«Երբ աղջիկն արտաբերում է այդ խոսքերը, երեկոն (նաև գիշերը) միանշանակ տապալված է,- խոստովանում է իմ ընկեր Ալեքսը: -Նա արդեն իսկ անինքնավստահ է և վատ տրամադրությամբ. տհաճ և անելանելի իրավիճակ»: «Դա գրեթե նույնն է, ինչ ասես, որ դու տգեղ ես»: «Իհարկե, մենք ամեն կերպ պետք է ձեզ հակառակը համոզենք, այլապես խոսակցությունը կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի»:

Դուք կասկած եք առաջացնում մեր մեջ։

Քո ընկերն ունի աչքեր և ի՛ր կարծիքը, այն է՝ դու գեր չես: Բայց եթե մշտապես կրկնես այդ արտահայտությունը, նա կսկսի կասկածել այդ ակնհայտ փաստի վերաբերյալ: Տարիներ առաջ ես հանդիպում էի մի գեղեցիկ աղջկա հետ, ով համոզված էր, որ ավելորդ քաշ ունի: Նա այնքան հաճախ էր կրկնում իր՝ գեր լինելու հանգամանքը, որ երբ իմ ծնողներն այցելեցին ինձ, ես չծանոթացրի նրանց այդ աղջկա հետ: Ինչո՞ւ: Որովհետև ես կասկածում էի, թե արդյոք իրեն նայելիս ես տեսնում էի նույնը, ինչ կտեսնեին ուրիշ, առավել օբյեկտիվ մարդիկ: Անընդհատ կրկնելով «Ես գեր եմ» արտահայտությունը՝ դուք տղայի մտքում միավորում եք ձեր և գեր լինելու փաստը: Եվ երբ այդ կապը հաստատված է, այն վերացնելը կարող է բարդություն առաջացնել:

Ձեր անվստահությունը փոխանցվում է նաև մեզ։

Ընդունում եմ, որ կանանց վրա մեծ ճնշում գոյություն ունի՝ կատարյալ տեսք ունենալու առումով: Բայց պետք չէ մոռանալ, որ տղաների վրա այդ ճնշումը նույնպես անդրադառնում է: «Երբ աղջիկն ասում է, որ գեր է,- շարունակում է խոստովանություններն իմ ընկերը,- ես սկսում եմ մտածել, սպասիր... նա գե՞ր է: Իսկ մի փոքր մտածելուց հետո իմ մտքում ծագում է «պայծառ» միտքը. եթե նա գեր է, ուրեմն ես էլ եմ գեր: Վաղն ևեթ պետք է մարզասրահ այցելեմ»:

Այսինքն՝ այդ արտահայտությունը տղամարդուն կարող է ոչ միայն նյարդայնացնել, այլև ստիպել, որ ինքն իրեն նույնպես գեր զգա: Իսկ դա իսկապես անկում է: Այնպես որ, երբ հաջորդ անգամ այդ բառերը արտաբերելու անդիմադրելի ցանկություն առաջանա (նույնիսկ սովորույթի ուժով), փորձեք պայքարել դրա դեմ: Եվ եթե նույնիսկ դուք մի քանի ավելորդ կիլոգրամ եք ձեռք բերել, դա ձեր ընկերոջը հավանաբար չի հետաքրքրում: Այնպես որ, վերցրեք այդ բեռը ձեր ընկերոջ ուսերից և մի՛ շոշափեք այդ թեման:

Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին