Օռլանդո Բլումին եւ Քեթի Փերիին միասին «բռնացրել են» Լոս Անջելեսում
LifestyleՕռլանդո Բլումին եւ Քեթի Փերիին «բռնացրել են» Լոս Անջելեսում ժամադրության պահին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, զույգին «բռնացրել են» Արեւմտյան Հոլիվուդի Sunset Tower հյուրանոցում, որտեղ Օռլանդոն եւ Քեթին եկել են 39-ամյա դերասանի մեքենայով:





31-ամյա երգչուհուն եւ Օռլանդոյին հյուրանոցի մոտ դիմավորել է դերասան Ջեյսոն Բեյթմանը կնոջ` Ամանդայի հետ:


Նշենք, որ Բլումին եւ Փերիին սիրավեպի մասին սկսեցին խոսել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո: Երեկույթին դերասանին եւ երգչուհուն նկատել էին իրար հետ սիրախաղ անելիս: