Սոխի օգտակար հատկությունները
LifestyleՍոխի օգտակար հատկությունները հայտնի էին դեռ Հին Հունաստանում: Սոխը հիշատակվում է Հին Կտակարանում: Այն ունի մոտ 4000 տարվա պատմություն: Սոխի ծննդավայրը համարվում է Կենտրոնական Ասիան, որտեղից այն տարածվել է դեպի Հնդկաստան, Չինաստան և Հունաստան: Հակամանրէական հատկությունը բացատրվում է սոխի մեջ ֆիտոնցիդների առկայությամբ:
Սոխի օգտակար հատկությունները պայմանավորված են ազոտային միացությունների և կալցիումի, պղնձի, երկաթի, ֆոսֆորի առկայությամբ: Սոխի սպիրտային թուրմը մանրէների դեմ պայքարի միջոց է և կարգավորում է աղիների աշխատանքը: Այն օգտագործում են նաև աթերոսկլերոզի բուժման համար:
Սոխի հյութը օգտագործվում է անքնության և ռևմատիզմի ժամանակ: Պարզապես հիշեք, որ սոխը չի կարելի չարաշահել երիկամների, լյարդի և սրտի հետ խնդիրներ ունենալու դեպքում:
Սոխը լավացնում է ախորժակը, մարսողությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Մանր կտրտած թարմ սոխը ուժեղ գլխացավի ժամանակ կարելի է դնել քներակներին:
Խորոված սոխը օգտագործում են թարախապալարի դեմ:
Սոխի հյութը օգտակար է հազի, ռենիտների, մկանացավի ժամանակ:
Հայտնի է, որ սոխի հյութի և մեղրի խառնուրդով դիմակներ են արել դեռ Հին Հունաստանի գեղեցկուհիները:
Մի խոսքով, սոխը մեզ օգնում և բուժում է: Գրեթե չկա կերակուր, որը պատրաստվում է առանց սոխի: Ցանկացած տանը կա սոխ և մենք այնքան ենք սովորել դրան, որ դադարել ենք նկատել սոխի բուժիչ հատկությունները:
Սոխը շատ հարուստ է վիտամիններով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Առաջինը, դա կարոտինն է, որը դառնալով վիտամին A, նպաստում է օրգանիզմի աճին և զարգացմանը, անհրաժեշտ է առողջ մաշկ, մազեր, ատամներ ունենալու համար:
Վիտամին B1-ը մեծ դեր է խաղում նյութափոխանակության համար: Այն դրական է ազդում նյարդային համակարգի և մկանների աշխատանքին :
Վիտամին B2-ը մասնակցում է ճիշտ նյութափոխանակությանը, անհրաժեշտ է նյարդային համակարգին, պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Այս վիտամինի պակասը բերում է արյան սակավության: Վիտամին B3-ը կարևոր նշանակություն ունի բջիջների համար և կարգավորում է խոլեստերինի քանակը:
Վիտամին B9-ը անհրաժեշտ է արյունագոյացման համար: Հատկապես անհրաժեշտ է երեխաներին և ապագա մայրիկներին:
Վիտամին C-ի շնորհիվ սոխը ամրացնում է անոթների պատերը: Մի գլուխ սոխը լրացնում է մեկ օրվա վիտամին C-ի անհրաժեշտ քանակը: Ինչ վերաբերվում է սոխի հոտին, ապա դրա դեմ պայքարի տարբեր միջոցներ կան, իսկ սոխի նման օգտակար մթերք չեք գտնի: