Հեքիաթային մթնոլորտ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում. Վենետիկի կառնավալը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Տարին մեկ անգամ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը խորասուզվում է հեքիաթային մթնոլորտի մեջ։ Եվ դա այն պատճառով, որ փետրվարին այստեղ անցկացվում է հանրահայտ կառնավալը, որը հիացնում է իր տարատեսակ ու գունագեղ զգեստներով, կոստյումներով ու դիմակներով, որոնցով «պատվում» են քաղաքի հյուրերն ու բնակիչները։
Այս տարի այն կտևի մինչև փետրվարի 9-ը։
Վենետիկի կառնավալի վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են 1094 թվականին, չնայած որ մինչև XIII-XIV դարերը կառնավալների ժամանակ դիմակներ չեն կրել։ 1162 թվականին պատրիարք Ակվիելայի հաղթանակի պատվին Սան Մարկո հրապարակում սկսվեցին ժողովրդական խրախճանքները։ Այդ օրվանից սկսած՝ կառնավալը դարձավ ամենամյա։
AdMe.ru-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է մի քանի կադր ամենամյա կառնավալից.















