Բառեր, որոնք բնութագրում են մարդուն
LifestyleՊարզվում է, որ խոսքի մեջ մարդու կողմից հաճախ օգտագործվող բառերը կարող են շատ բան ասել նրա բնավորության մասին: Այդ բառերի շարքում են.
Ուղղակի – այս բառը հաճախ օգտագործում են այն մարդիկ, ովքեր ինքնուրույն չեն կարողանում մտածել:
Իրականում- այս բառը հաճախ օգտագործում են ինքնավստահ և եսասեր մարդիկ:
Հենց դա եմ ասում- օգտագործում են այն մարդիկ, ովքեր սովորաբար ծուլանում են իրականացնել իրենց տված հանձնարարությունը:
Ի դեպ- այս բառը օգտագործում են մարդիկ, ովքեր ուշադրության պակաս ունեն:
Կարճ ասած – խոսում է մարդուն նյարդային և ագրեսիվ լինելու մասին: