Օրական 3 շիշ գինի խմող 47–ամյա բրիտանացին այսօր մոդելային կարիերա է սկսել (լուսանկարներ)
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Բրիտանացի Մարկո Ռոբինսոնը սիրում էր իր ճաշը` սթեյքն ու բուրգերները վայելել 2 շիշ գինով, իսկ ընթրիքի փոխարեն նախընտրում էր ֆասթֆուդ, չիփսեր և ևս մեկ շիշ գինի։ Արդյունքը` հիպերտոնիա և 29 տարեկանում առաջին սրտի նոպան։
Այն բանից հետո, երբ ևս մեկ անգամ Մարկոյի սիրտը իրեն զգացնել տվեց, տղամարդը խելքը գլուխը հավաքեց և փոխեց սննդակարգը, զուգահեռաբար` մարզելով մարմինը։ Նրա կազմվածքի փոփոխությունը նկատեց մոդելային մի կազմակերպություն և այսօր արդեն 47–ամյա Ռոբինսոնը տղամարդկանց ներքնազգեստ է գովազդում։
Այնպես որ` երբեք էլ ուշ չէ առողջ ապրելակերպ վարելու համար



















