Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


17 տարվա վաղեմության զրույց՝ Կայարանցի Փայլակի հետ

Երբ տեղեկացա քրեական հեղինակություն, ԽՍՀՄ տարիների  հայտնի  ՛՛ռեկետչիկ՛՛ Կայարանցի Փայլակի մահվան մասին, հիշեցի  մոտավորապես 17 տարվա վաղեմության  իմ զրույցը նրա հետ, որի մասին գրում եմ առաջին անգամ:

  Մեր պայմանավորվածությունը չխախտելու համար, այդուհանդերձ կներկայացնեմ մի քանի փոքրիկ պատառիկներ մեր զրույցից՝ հուսալով, որ դրանք կտան հանրությանն այդքան հայտնի և միաժամանակ առեղծվածային անձի էությունը բացահայտող որոշ հարցերի պատասխաններ:

Այն ժամանակ դեռ նոր էի սկսում լրագրողական կարիերաս քրեական աշխարհի թեմաներով, քրեական աշխարհն էլ կարծես սկզբունքայնության առումով դեռ չէր ՛՛որակազրկվել՛՛ այնչափ, որ կրիմինալը դառնար ոստիկանների բացահայտ պաշտպանն ու ՛՛ախպերը՛՛. այն ժամանակ հանցաշխարհի կանոնները խախտողին պատժում էին խստորեն ու արագ: Եվ ես միշտ մտածում էի՝ եթե իշխանությունն էլ նման սկզբունքայնություն ունենար, վերքերից տառապող մեր երկիրը արագ ոտքի կկանգներ:

Եվ ահա ես էլ որոշեցի քրեական աշխարհի բացահայտումն ինձ համար սկսել ոչ ավել- ոչ պակաս հանրությանը հայտնի ՛՛Գող Փայլակի՛՛ հետ հարցազրույցով: Իհարկե գիտեի, որ կրիմինալ աշխարհում ընդունված չէ հարցազրույց տալ, սակայն հույս ունեի գոնե անձամբ տեսնել ու ճանաչել ԽՍՀՄ տարիներից, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման ժամանակներից ահ կամ պատկառանք ներշնչող այդ անձին:

Նրան հանդիպելու հնարավոր 3 տարբերակներից ընտրեցի իմ կարծիքով՝ չմերժվելու  ամենահավանական տարբերակը: Առաջարկս փոխանցեցի նրա մերձավոր շրջապատից մի անձի միջոցով, ում նա վստահում էր: Չսխալվեցի. համաձայնեց՝ հանդիպել, բայց՝ առանց հարցազրույցի նախապայմանի:

Ինձ դիմավորեց նրա վստահելի անձանցից մեկը, ամեն դեպքում՝ճշտեց անունս, ով լինելս, այցիս նպատակը և ուղեկցեց Կայարանցի Փայլակի տանից ոչ հեռու գտնվող մի վայր, որտեղ վերջինս հաճախ էր լինում: Մտա ներս, նայեցի դիմացի պատի մոտնստած ալեհեր,բայց ճարպիկուվազվզող աչքերով պապիկին, մտքումս մտածեցի՝՛՛չէ բոբո չի՛՛  և շատ հանգիստ ժպիտով բարևեցի ու ներկայացա: Առաջարկեց նստել և առաջին հարցը, որ ուղղեց ինձ՝ ճշգրտող բնույթի էր. հարցրեց, թե ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս եմ գտել իրեն: Պատասխանս կարծես վստահություն ներշնչեց,  և նա հանգիստ շարունակեց՝ հասկացնելով, թե ինչով էր պայմանավորված այդ զգուշավորությունը:

Նրա խոսքով՝ տարիներ առաջ մի երիտասարդ աղջկա պատճառով ինքը ՛՛շառի՛՛ մեջ էր ընկել: Այդ աղջիկը, իմանալով իր ով լինելը, եկել էր խնդրելու՝ ստանալ իր փողերը: Մեծ քանակությամբ կոնյակ էր արտահանել Ռուսաստան, սակայն նրան ՛՛քցել էին՛՛ ինչ-որ անձինք: ՛՛Ռեկետյոր՛՛ Փայլակն էլ իր կապերով ճշտել էր, որ իրոք, չի խաբում ուղարկված խմբաքանակի մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր՝ այդ փողը ստանալ: Դրանից հետո նրա ՛՛վրա՛՛ զենք էին դրել և ձերբակալել: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ այդ աղջիկը Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդկանցից է:

Իհարկե հետո բաց էին թողել, սակայն զրուցակցիս խոսքով իշխանության կողմից քրեական աշխարհի ներկայացուցիչների ՛՛վրա՛՛ զենք դնելը և մեկուսացնելը սովորական երևույթ է եղել, հատկապես՝ ընտրությունների ժամանակ, եթե հրաժարվում ես իրենց համար ձայներ հավաքել:

Այդ նախաբանից հետո Կայարանցի Փայլակն առաջարկեց ինձ՝ միասին գնալ ռեստորան և այնտեղ զրույցը շարունակել: Ասաց՝ ՛՛Էլմիրա ջան պատիվ կտամ, բայց հարցազրույցը մտքիցդ հանի՛՛: Որոշեցինք՝ առանց որևէ տեղ գնալու, պարզապես զրույցը շարունակել, որը տևեց մի քանի ժամ:

Անցանք նրա ՛՛ահուսարսափի՛՛ տարիներին, թե ինչու՞ էին մարդիկ այդքան վախենում իրենից, ահասարսուռ պատմություններ պատմում: Թեթևակի ժպտաց ու ասաց. ՛՛Էլմիրա ջան, մի հավատա: Ասում են՝ Դեմիրճյանի հետ եմ մոտ եղել, սրա- նրա ոտ եմ ջարդել, սպանել… մի հավատա՛՛:  Հետո մի պահ երևի հիշողությունների գիրկն ընկավ. մի հայացք գցեց ինձ՝ ոտքից- գլուխ, հագիս՝ երկար մուշտակ էր, և ասաց՝ ՛՛Է՜ էն տարիները լինեին, բա դու հիմա ըտենց հանգիստ կնստե՞իր…՛՛Անհարմար զգացի՝ հարցնեի՝ իսկ ի՞նչ կարող էր լինել Փայլակ պապի…Մինչ օրս պատասխանը չեմ գտել:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում, նրա ուշադրությունից ու խորաթափանց և մի քիչ էլ երիտասարդական հանդգնությունը պահպանած աչքերից չէր վրիպում շրջապատի որևէ շարժում, հնչած խոսքի որևէ նրբերանգ:

Ընտանիքի և կյանքից վաղ հեռացած կնոջ մասին խոսելիս՝ աչքերը թախծում էին, հոգում դաջված ցավն ու ափսոսանքը կարծես զգացնել էին տալիս: Նրա սրտի այդ անկյունը կարծես այլևս դատարկ էր մնալու…

Հ. Գ. Կայարանցի Փայլակը մահացավ պատկառելի տարիքում, ինչը շատ հազվադեպ է լինում քրեական աշխարհում և հատկապես՝ հիմա: Նա ապրեց՝ մինչև վերջ էլ պահպանելով իր հարգանքն ու ազդեցությունը քրեական աշխարհի՝ նաև նոր սերնդի մոտ…

Էլմիրա Մարտիրոսյան

Նյութի աղբյուրը՝ lakmoes.am

Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք Չալաբյան