Բաքուն կհրաժարվի Մինսկի խմբի ձևաչափից այն պահին, երբ Ալիևի իշխանության պահպանման մասով վստահելի երաշխիքները ստանա
ԲլոգԱրմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բաքուն կհրաժարվի Մինսկի խմբի ձևաչափից այն պահին երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից կստանա Ալիևի իշխանության պահպանման մասով վստահելի երաշխիքները, որոնք կենթադրեն նաև Արցախի հարցում Բաքվին գործելու ազատություն տրամադրելու և անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունը ցուցաբերելու վերաբերյալ հստակ խոստում: Մինչ այդ ադրբեջանական կողմը, հավանաբար, կձգտի զերծ մնալ կտրուկ քայլերից, թեև կշարունակի իրականացնել ռազմաշունչ հռետորաբանության և ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելու միջոցով բոլոր շահագրգիռ դերակատարներին շանտաժելուն ուղղված իր քաղաքականությունը: