«Ապահով Հայաստանում» մարդիկ 2 հատ անվճար լավաշի համար կես ժամից ավել հերթ են կանգնում
ԲլոգՀարութ ՈՒլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չէ, ժողովուրդ ջան, սա, պատերազմի տարիների, նավթի կամ հացի հերթ չի...
Սա 2016 թվականն ա... ու գիտեք, թե ինչի՞ համար են էս քանակությամբ հերթ կանգնել...
2 հատ լավաշի... ընդամենը 160-200 դրամի... ու այդ 2 լավաշը տրվում ա միայն անձնագիր ներկայացնելու դեպքում... Մարդիկ անձնագրերով, "ապահով Հայաստանում", կես ժամից ավել, ցրտին, հերթ են կանգում, ինչ ա թե 2 հատ անվճար լավաշ ստանան...
Խղճացողները` կխղճան...
Ես երկու բան կասեմ.
1. Աբսուրդը էն ա, որ հենց էս մարդիկ են Սերժին ու ՀՀԿ-ին ձայն տվողները:
2. Նման տեսարաններից հետո երկրաշարժի, պատերազմի, շրջափակման, ԽՍՀՄ փլուզման, փախստականների ներհոսքի ժամանակաշրջանի մասին բացասական արտահայտվելը ուղղակի անբարոյականություն ա:
Ինչ խոսք, նոր սահմանադրությունը այս հարցը նույնպես կլուծի, համենայնդեպս հերթի մեջի "այո" քվեարկողների հույսերով...