ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող հաջորդ երկիրը կլինի Իսրայելը
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միությունն առաջիկայում բանակցություններ կսկսի Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
«Մենք ազատ առևտրի գոտու հ ամաձայնագիր ունենք Վիետնամի հետ: Երկրորդ երկիրը, որի հետ մենք կունենանք նման համաձայնագիր, ամենայն հավանականությամբ կլինի Իսրայելը, քանի որ նախապատրաստական փուլն արդեն ավարտել ենք և նախագահները որոշում են ընդունել Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ»,- նշեց Վալովայան:
Նա հավելեց, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր առմամբ աշխարհի 40 երկրներից հայտեր է ստացել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: «Մենք այս պահին դիտարկում ենք նաև Հնդակաստանի, Եգիպտոսի և մի քանի այլ երկրների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,- եզրափակեց