«Հրապարակ». Դաշնակցության և եռյակի միջև պատերազմը շարունակվում է
Դաշնակցության և եռյակի միջև պատերազմը շարունակվում է: Իսկ դա սկսվեց այն պահից, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Գրում է «Հրապարակ»-ը:
ԲՀԿ և ՀԱԿ-ամերձ կայքերը լայնամասշտաբ գրոհ սկսեցին քառյակի սառեցված անդամի դեմ: Երեկ լրատվամիջոցներում հետաքրքիր ինֆորմացիա էր պտտվում այն մասին, թե ինչպես է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իրենց համակիրների հետ հանդիպման ժամանակ «մերկացնում» Դաշնակցությանը:
Նա ՀՅԴ-ի ծախվածության վերաբերյալ կոնկրետ փաստեր էր նշել՝ բացատրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական լիազորություններն ու դրանից բխող ֆինանսական եկամուտները բաժին են հասնելու ՀՅԴ-ին և դա է նրանց իշխանամետ դառանլու հիմնական պատճառը:
Եվ երկրորդ փաստարկը. Հանրապետությունից ծիրանի արտահանման ողջ գործընթացն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կողմից:
Արամ Մանուկյանը երեկ թերթի հետ զրույցում հերքեց, թե ինքը նման զրույց է ունեցել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: