Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Մարդու բնավորությունը՝ ըստ դեմքի

Աչքերը, հոնքերն ու քիթը «պատմում» են ձեր մասին

Մարդու դեմքը բաց գիրք է համարվում: Դեմքի յուրաքանչյուր գիծ, ամեն մի կնճիռ շատ բան կարող է ասել տվյալ անձնավորության բնավորության եւ խառնվածքի մասին: Կարեւորվում են մարդու դեմքի հինգ հատվածներ՝ հոնքերը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները: Ներկայացնում ենք դրանցից երեքի՝ հոնքերի, աչքերի եւ քթի կապվածությունը մարդու բնավորության առանձնահատկությունների հետ:

Հոնքեր

Անհրաժեշտ է նշել, որ հոնքերի հիման վրա կանանց ներաշխարհը կարդալն ավելի դժվար է, քան տղամարդկանց: Դա բնական է, քանի որ կանայք իրենց հոնքերը գրեթե միշտ ենթարկում են «գեղարվեստական» մշակման: Եվ այսպես՝ որքան հաստ ու ընդգծված են մարդու հոնքերը, այնքան ավելի անդրդվելի ու համառ է նրա բնույթը: Եթե ձեր հոնքի վերջավորությունը բարակ է, ապա դուք ազնվաբարո մարդ եք, իսկ հոնքի լայն, բարձրացող վերջավորությունը խոսում է խիզախության եւ նախաձեռնող լինելու մասին: Այդպիսի մարդիկ, որքան էլ ցավալի է՝ հակված են նաեւ դաժանության: Եթե մարդու հոնքերը երկար ու նուրբ են, ապա նա հանգիստ եւ պահպանողական անձնավորություն է: Աչքերից ավելի երկար շարունակվող էլեգանտ հոնքերը տվյալ անձնավորության խոր ինտելեկտի վկայությունն են: Կարճլիկ ու բարակ հոնքերը փաստում են այն մասին, որ դրանց տերը միայնակ պայքար է մղում ընդդեմ կյանքի: Կարճ ու կոպիտ հոնքեր ունեցողները շուտ սիրահարվող են եւ հակված են կարիերայի հաճախակի փոփոխության: Եթե մարդու հոնքերը հազիվ նկատելի են, ապա զգուշացեք՝ ձեր առջեւ շատ խորամանկ անձնավորություն է կանգնած: Կարճ եւ խիտ հոնքեր ունեցող մարդը բնավորությամբ անկախ, ագրեսիվ ու բռնկվող է: Իսկ ահա՝ կարճ, կոպիտ ու միաժամանակ խիտ հոնքերը խոսում են չարության, անբարոյականության եւ սեքսուալության մասին: Եթե հոնքերի մի մասը թեքված է հակառակ ուղղությամբ, ապա դա համառության, անզիջողականության նշան է: Իսկ դեպի ներքեւ թեքված հոնքերը վկայում են իրենց տիրոջ խոնարհության մասին: Ուղիղ գծով աճած հոնքերը խոսում են հնարամտության, վճռականության, շիտակության մասին: Մեծ հաջողության հեռանկար է խոստանում հոնքի մեջ տեղակայված փայլուն, սեւ խալը: Բումերանգի ձեւ ունեցող հոնքերն էլ վկայում են այն մասին, որ հայտնագործող տեր ունեն:

Աչքեր

Բոլորն էլ գիտեն, որ աչքերը մարդու հոգու հայելին են: Ոչինչ այնքան չի բացահայտում մարդուն, որքան աչքերը: Ընդ որում՝ մարդու դեմքի վրա կարելի է փոփոխության ենթարկել գրեթե ամեն բան, սակայն աչքերն ու հայացքը միշտ անփոփոխ են: Մեծ աչքերը վկայում են մարդու ընկալունակության, զգայականության, խիզախության եւ իշխանատենչության մասին: Իսկ փոքր աչքերը վկայում են տիրոջ ինքնագոհ, համառ, խանդոտ խառնվածքի մասին:

Եթե աչքերի ծայրերը ուղղված են դեպի վեր, ապա ձեր դիմաց զգացմունքային, համարձակ, վճռական մարդ է, իսկ դեպի ներքեւ ուղղված ծայրերը խոսում են բարեհոգության, լավատեսության եւ ուշադրության մասին: Եթե աչքի արտաքին անկյունը երկարավուն եւ սուր է, դա խելքի եւ խորաթափանցության նշան է, եթե ուղղված է դեպի վեր, ուրեմն՝ դուք գործ ունեք համարձակ, ոչ խելամիտ, ագահ խառնվածքի տեր մարդու հետ: Իսկ եթե այն փոքր-ինչ դեպի ներքեւ է թեքված, ապա ձեր դիմաց համակերպվող եւ խոնարհ անձնավորություն է:

Եթե վերին կոպը կախված է աչքի կենտրոնական մասում, ուրեմն մարդը խորաթափանց է ու ճարպիկ: Իսկ եթե ամբողջ կոպն է թեթեւակի կախ ընկած, ապա ձեր դիմաց սեքսուալ, սակայն սառնասիրտ անձ է: Աչքի կենտրոնից դեպի անկյունային հատվածը ձգվող մասում կախված կոպը խոսում է վատատեսության մասին: Ստորին կոպի ընդհանուր կախվածությունը կանանց մոտ վկայում է ջերմության եւ կանացիության մասին: Մեջտեղում փոքր-ինչ այտուցված ստորին կոպը եսասիրության նշան է: Ընդհանուր առմամբ՝ այտուցված կոպերը (թե՛ վերին, թե՛ ստորին) խոսում են կյանքից հոգնածության մասին:

Քիթ

Որպես կանոն՝ երկար քիթ են ունենում պահպանողական մարդիկ: Չափից ավելի երկար քիթը վկայում է ինտելեկտուալ ձեռքբերումների հակվածության եւ կամակորության մասին: Երկար ու լայն քիթը կայուն բնավորության եւ հանդարտ խառնվածքի նշան է: Կարճ քիթը խոսում է լավատես եւ բարեհամբույր լինելու մասին: Ոսկրոտ քիթը մատնում է տիրոջ թույլ կենտրոնացվածությունը, իսկ եթե նաեւ փոքրիկ սապատ ունի, ապա ձեր առջեւ հպարտ, համառ, ագրեսիվ եւ վճռական խառնվածքի տեր անձնավորություն է: Նեղ քիթը խոսում է այն մասին, որ մարդը ստիպված կլինի ողջ կյանքում տքնաջան աշխատել: Եթե քիթը երկար ու տափակ է, դա սառը եւ հաշվենկատ բնավորության նշան է: Կանանց մոտ, մնացած դիմագծերի համեմատ, փոքր քիթը վկայում է խանդոտ լինելու մասին: Իսկ կանանց բարձր, առաջ մղված քիթը խոսում է տղամարդկանց հետ բարձր դիրքի համար մրցակցության մասին։ Կլորավուն քթածայրը մատնում է տիրոջը՝ նա զարգացած անձնավորություն է։ Կախ ընկած քթածայրը գերսեքսուալության նշան է: Աստիճանաբար սրացող քթածայրը խոսում է դավաճանության եւ հավատուրացության մասին: Արծվի կտուցի նմանվող քթածայրը վրեժխնդրություն է նշմարում: Ամբողջական, մեծ, դուրս ցցված քթածայրը վկայում է բարեսրտության, ջերմության, անձնազոհության պատրաստ խառնվածքի տեր մարդու մասին: Վեր թեքված քիթը ազատ, սեքսուալ, բարոյականության, բայց գաղտնիքներ պահելու անընդունակության նշան է:

Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե