Նոր տենդենց. Տղաները սկսել են մազերը սպիտակ ներկել
LifestyleՆոր տրենդ է առաջացել՝ տղաները սկսել են սպիտակ ներկել մազերը:
Այս նորաձևությունը նաև հայտնիների մոտ է՝ մազերը արդեն ներկել են One Direction-ի մասնակից Զեյն Մալիկը ու հայտնի վիդեոբլոգեր Տայլեր Օկլին:
Amazon-ը հայտնում է, որ սպիտակ ներկի վաճառքները ավելացել են, իսկ Google ընկերությունը նշում է, որ սպիտակ ներկի որոնումները համացանցում ավելացել են 234 տոկոսով:
Times-ը գրում է, որ տղամարդիկ նման քայլի են գնում ոչ թե հասուն երևալու համար, այլ այդ կերպ փորձում են տարբերվել մյուսներից:
«Դա ինքնահաստատման մի ձև է, հատկապես երբ տղամարդը երիտասարդ է և դեռ հեռու է իսկական սպիտակ մազեր ունենալուց: Սա մյուսներից տարբերվելու հերթական համարձակ ձև է»,- ասում է Մայքլ Ֆիշերը, ով հանդիսանում է տղամարդկանց հագուստի տրենդերի կանխորոշող:


