Եռյակը հոկտեմբերի 10-ին սպասվելիք հանրահավաքի օրակարգին վերաբերող քննարկումները դեռ չի ավարտել: Այս մասին տեղեկացրեց Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով Orer.amի այն հարցին, թե հանրահավաքի ընթացքում խորհրդարանական ուժերն անդրադառնալո՞ւ են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` այս պահին քննարկվում է օրակարգային երկու հարց. «Դեռևս հանրահավաքի օրակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտված չեն: Մենք ունենք օրակարգային երկու հիմանական հարց` քառյակի 12 կետերի կատարման մեր գնահատականը և սահմանադրական փոփոխությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամկցության հարցին, ապա առաջիկա օրերին մենք շարունակելու ենք հանրահավաքի օրակարգի վերաբերալ մեր քննարկումները: Օրակարգը դեռ հստակ չէ»: