Մահացող մարդկանց վերջին հուզիչ ցանկությունները, որոնք իրականություն են դարձել. (լուսանկարներ)
LifestyleՀոլանդական «Stichting Ambulance Wens Nederland» բարեգործական կազմակերպությունը կատարում է մահամերձ մարդկանց ցանկությունները՝ հնարավորություն տալով նրանց հանգիստ լքելու աշխարհը:
Այժմ կծանոթանանք մի քանի, առավել տարօրինակ ու զվարճալի ցանկությունների հետ, որոնք հայտնել են մարդիկ, ովքեր ամենամոտն են կանգնած մահվանը:
77- ամյա կնոջ երազանք. ներկա գտնվել Ռեմբրանդի նկարների ցուցահանդեսին:

54 - ամյա Մարիոյի երազանքը, ով իր կյանքի վերջին տարիները անցկացրել է՝ աշխատելով Ռոտերդամի կենդանաբանական այգում. հրաժեշտ տալ ընձուխտին, որին տղամարդը խնամել է նրա ծնված օրվանից:

65-ամյա այս կնոջ երազանքն է եղել հանդիպել լեգենդար երգիչ Լայոնել Ռիչիի հետ, որը ևս կատարվել է:

Երազանք. վերջին անգամ վայելել Ռոտերդամի ողջ գեղեցկությունը քաղաքի ամենաբարձր երկնաքերի վրայից:

Երազանք. մահվանից առաջ վարել «Լամբորջինի Դիաբլո» մակնիշի ավտոմեքենան:

Երազանք. վերջապես հայտնվել Դիսնեյլենդում:

Երազանք. վերջին անգամ ընկերուհիների հետ միասին այցելել կինոթատրոն և դիտել իրենց սիրելի ֆիլմը:

Անդրանիկ Ջալալյան