Բելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման ոլորտում
ՄշակույթԲելառուսը և Հայաստանը կհամագործակցեն գրքերի փոխանակման և ազգային լեզուներով հեղինակների գործերը թարգմանելու ոլորտներում:
Ինչպես տեղեկացնում է Բելտան, այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ով մասնակցել է Մինսկի 23-րդ միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառի բացմանը: Նա նշել է, որ հայ և բելառուս հեղինակների գործերը կթարգմանվեն:
Արթուր Պողոսյանը շեշտել է, որ Հայաստանը ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է տասնյակ տարիներ, իսկ այս տարի պատվավոր հյուր է, քանի որ ազգային տաղավարը նվիրված է երկրի անկախության 25-ամյակին: Ներկայացվում են տարբեր ժանրերի գրքեր:
«Բելառուսում մենք ներկայացնում ենք Հայաստանի ամենահին Աստվածաշունչը, որը տպագրվել է 1666-ին»,-ասել է Արթուր Պողոսյանը: Մինսկի 23-րդ միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառը կտևի մինչև փետրվարի 14-ը: Մասնակցում են հյուրեր 29 երկրներից: