Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Վրաստանը կհրաժարվի՞ ՆԱՏՕ-ից

Բլոգ

Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Վրաստանում կրկին աշխուժացել են ռուսամետ ուժերը, իսկ արևմտյան ազդեցությունը գնալով թուլանում է: Միևնույն ժամանակ հասարակության մի մասի մոտ անհանգստություն կա առ այն, որ Վրաստանի գործող իշխանությունները համապատասխան քաղաքականություն չեն իրականացնում ՛՛ռուսական ագրեսիայի՛՛ դեմ, և հակառակ դրան, պասիվ շփումների ձևաչափ են կառուցել Արևմտյան գործընկերների հետ: Նման մոտեցումն են առաջ քաշում հիմնականում ընդդիմադիր հայացքներով հանդես եկողները և մասնավորապես՝ երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը: Համանման դիրքորոշում է հաճախ արտահայտում նաև նախագահ Մարգվելաշվիլին, ինչը գուցե պայմանավորված է կառավարական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններով:

Ինչևէ, փաստ է, որ 2012թ.-ի խշխանափոխութոյւնից հետո Վրաստանը նախաձեռնեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հործընթաց, ինչն անխոս էսպես, թե էնպես անդրադառնալու էր ինչպես գործող իշխանությունների գործելաոճի, այնպես էլ տրամադրությունների փոփոխություններ էր առաջացնելու հանրության շրջանում՝ ի նպաստ ռուսների: Ներկայում ականատես ենք լինում մի գործընթացի, երբ Վրաստանի արևմտյան ինտեգրացիան դժվար ժամանակներ է ապրում, և չնայաց այն իրողությանը, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ապա նաև մի քանի ամսից Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ն վերացնելու է վիզային արգելքը, միևնույնն է, Վրաստանի համար կարևորագույնն է մնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և անդամությունը այդ կառույցին, սակայն այդ ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը նշանակալի կամ սպասված արդհունք չեն տալիս: Իսկ պատճառն այն է, որ հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ ընդունելու Վրաստանին իր կազմը:

Այդ մասին նույնիսկ մի քանի օր առաջ հայտարարություն հնչեց կառույցի ղեկավարության կողմից, որով հաստատվեց, որ ՆԱՏՕ-ի մուտքի դարպասները փակ են Վրաստանի համար, քանի որ դա թույլ չի տա Ռուսաստանը: Նշանակում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները կրկին հուսախաբ են անում Վրաստանին, և արդեն բացեիբաց:

Ավելին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծես ռուսներին հուշում է, որ եթե Թբիլիսիի հետ հարաբերությունները բարելավվեն, ապա Վրաստանը հնարավորություն կունենա անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ի՞նչ է դա նշանակում. այն որ ռուսները չեն անցնի այն սահմանը, որը կարող է բերել վերոնշյալ անդամակցությանը: Ստացվում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան այդ խաղը ավելի է հեռացնելու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիոն ճանապարհը: Այդ իրավիճակում Թբիլիսին ստիպված է լինելու կամ հաշտվել տվյալ իրողությունների հետ կամ ուղղակի հետ կանգնել վերոնշյալ գործընթացից և հույսը կտրել ՆԱՏՕ-ից:

Ի դեպ, ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կլեպերի համոզմամբ՝ ռուսական ազդեցության մեծացումը Վրաստանում լրջորեն վնասում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին: Կլեպերը սենատում ելույթի ժամանակ հնչեցրած իր այդ կարծիքին հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ստիպելով վերջինիս հրաժարվել արևմտյան ինտեգրացիայից, և դա վտանգավոր է, քանի որ իրոք կարող է բերել նրան, որ Վրաստանը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից:

Ավելորդ չէր լինի նաև հիշել, որ Վրաստանի իշխանությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական խիստ հայտարարությւններով են հանդես գալիս՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունից պահանջելով հստակեցում՝ կապված ՄԱՊ-ի տրամադրումն ուշացնելու հետ: Մասնավորապես խորհրդարանի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարը ընդգծել են, որ եթե ՆԱՏՕ-ն Վրաստանի նկատմամբ չփոխի իր դիրքորոշումը և չարագացնի անդամակցության գործընթացը, ապա վրաց հասարակությունը մեծ հիսթափություն կապրի, ինչն անխոս լուրջ հետևանքներ կունենա ինտեգրացիոն գործընթացների վրա:

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա Հովսեփյան