Ռիտա Սարգսյանի թանկարժեք նվերը՝ Կոմիտասի թանգարան-ինտիտուտին (ֆոտո)
LifestyleԵրեկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարան-ինտիտուտին նվիրել է ճապոնական «Shigeru Kawai» ապրանքանիշի ռոյալ: Այս մասին գիշերը իր միկրոբլոգում գրել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն:
«Այսօր ներկա էի հրաշք միջոցառման: Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կոմիտասի թանգարանին նվիրեց «Shigeru Kawai» ռոյալ: Որից հետո երիտասարդ երաժիշտները Երևանից, մարզերից և Արցախից աննախադեպ համերգ տվեցին նոր ռոյալով: Ես ուրախ էի, հպարտ և երջանիկ: Շնորհակալություն բոլորին, ովքեր կազմակերպել էին այս միջոցառումը. Ռիտա Սարգսյան, Հասմիկ Պողոսյան, մեստրո Արմեն Բաբախանյան և Նիկոլայ Կոստանդյան!!! Բրավո!!!»,- գրել է Հայկոն՝ հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը:
