Նիդերլանդների դեսպանը կաշխատի Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին` Կ արեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված են ավանդաբար լավ հարաբերություններ և առկա են տնտեսության տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններ:
Յոհաննես Դաուման իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու հայ-նիդերլանդական երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են ինովացիաների, զբոսաշրջության և ավիացիայի բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու գործարար կապերի խթանման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր: