Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 20-21-ին արևելյան շրջաններում' ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս–արևելյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ' 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 20-21-ին,24-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին' երեկոյան սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: