Մայրը պարզապես որոշեց այցելել որդու գերեզմանին… Բայց այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, ստիպում է փշաքաղվել (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Իսկական ողբերգություն էր: Թայսոն Շրայբերը մեքենա էր վարում մութ և մառախլապատ մի գիշեր: Նրա մեքենայի հետ ինչ-որ բան տեղի ունեցավ, իսկ հետո Թայսոնը դուրս թռավ մեքենայից:
12 ժամ անց բժիշկներն ասացին, որ 19-ամյա տղան չի կարողացել պայքարել ստացված ծանր վնասվածքների դեմ: Թայսոնն այլևս չկար…
Դա մեծ հարված և կորուստ էր նրա հարազատների համար: Նրա մայրն ու փոքրիկ քույրիկը շատ ծանր էին տանում այդ ամենը:
Բայց մի զարմանալի բան տեղի ունեցավ, ինչը որոշ չափով կարող էր թեթևացնել ընտանիքի ապրումները:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Թայսոնը, դեռ ողջ ժամանակ, ասել էր, որ կցանկանար դոնոր լինել, եթե իր հետ ինչ-որ բան պատահեր: Նրա մահվանից հետո, տղայի ցանկությունն իրականություն դարձավ. Լաուրա Էրիքսին փոխպատվաստեցին Թայսոնի երիկամներն ու ենթաստամոքսային գեղձը:
Թայսոնի մահվան տարելիցին նրա մայրն ու քույրը այցելեցին տղայի գերեզմանին: Նույն օրը Լաուրան և իր ամուսինն էլ էին գնացել գերեզման:
Երբ Լաուրան դուրս եկավ մեքենայից, Ջուլիան անմիջապես հասկացավ, թե ով է նա: Նրա մայրական սիրտը չէր կարող խաբել: Լաուրան և Ջուլիան գրկեցին միմյանց:
Մի քանի օր անց Ջուլիան նորից գնաց գերեզմանատուն: Տապանաքարի վրա նա նկատեց հետևյալ գրությունը.
«Իմ հերոս: Շնորհակալ եմ, որ դու ինձ կյանք պարգևեցիր: Լաուրա»:





