Բժիշկները տարակուսանքի մեջ են. տեսեք, թե այս աղջկա ականջից ինչ է դուրս գալիս ամեն օր (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Բոլորս էլ վախենում ենք, որ մի օր մեր ականջի մեջ ինչ որ միջատ կմտնի և նրան այլևս անհնարին կլինի դուրս բերել այնտեղից։ Բայց այս աղջնակի հետ դա տեղի է ունենում ամեն օր։
12-ամյա Շրեիա Դորջին Դիսաից է, արևմտյան Հնդկաստանից։ Նրա ականջից ամեն օր հսկայական մրջյուններ են դուրս բերում։
Մրջյունների հետ խնդիրները Շրեիայի մոտ սկսվել են անցյալ տարվա օգոստոսից և այդ ժամանակից ի վեր բժիշկներն արդեն հեռացրել են 1000–ից ավել մրջյուն։ Ամենահետաքրքրականն այն է, որ ոչ ոք չգիտի, թե որտեղից են հայտնվում միջատները։
Մասնագետներն անգամ ստուգել են երեխայի բնակության վայրը, բայց այնտեղ միջատների զարգացման համար ոչ մի բարենպաստ պայման չկա։ Ծնողները ևս անելանելի վիճակում են։ Փորձել են ամեն ինչ, սկսած բժիշկներից, ճառագայթային հետազոտություններից,վերջացրած հեքիմներով։ Ապարդյուն։ Ոչ ոք չի կարողանում հստակ ասել, թե ինչպես են միջատները հայտնվում այնտեղ։
Ականջախեցում անոմալիաներ չկան, աղջիկը ցավ չի զգում, չնայած միջատները կծում են նրան, թմբկաթաղանթը վնասված չէ, բայց ամեն անգամ մրջյուններին հեռացնելուց հետո նրանք նորից ու նորից հայտնվում են երեխայի ականջում։

