Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան


Մյունխենում Սիրիային նվիրված բանակցությունների մասնակիցները համաձայնության եկան հրադադարի շուրջ

Միջազգային

Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվել է հայտարարության տեքստը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Միջազգային գործընթացի մասնակից երկրները պայմանավորվեցին օգտագործել իրենց ազդեցությո ւնը հումանիտար գործողություններն անհապաղ ապահովելու համար: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս շաբաթվա վերջը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համաձայնեցնեն իրենց գործողությունները Սիրիայում, եւ առաջիկայում երկու երկրների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն այդ թեմայի շուրջ: Նրա խոսքով՝ դրանց արդյունքները պետք է ազդեն Սիրիայի հումանիտար իրադրության եւ երկրում լարվածության թուլացման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ Սիրիայի խնդրում առաջընթաց է ձեռք բերվել հումանիտար օգնության ցուցաբերման եւ կրակի դադարեցման հարցերում: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման հասնել մեկ շաբաթվա ընթացքում: Դա ահաբեկչական խմբերին չի վերաբերում: Քերին հավելել է, որ աշխատանքային խումբը՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ, կմշակի զինադադարի պայմանները: «Մենք բոլորս պետք է աշխատենք Ռուսաստանի հետ Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման համար»,- ասել է նա:

Մյունխենի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ ժնեւյան բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ, հավելել է պետքարտուղարը: ՄԱԿ-ը հումանիտար օգնության փոխադրումը վերահսկելու է այն երկրների ներգրավմամբ, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի իրադրության վրա:

«Մենք համաձայնեցինք, որ չկա զինադադար հաստատելու եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու այլ եղանակ, քան Ռուսաստանի հետ բոլոր անդամների համագործակցությունը»,- ընդգծել է Քերին:

Սիրիայի շուրջ առկա տարաձայնություններն անհրաժեշտ է հաղթահարել բանակցությունների ընթացքում, որոնց պետք է մասնակցի նաեւ երկրի նախագահ Բաշար Ասադը, հավելել է Քերին: Պետքարտուղարը չի բացառել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ կոնսուլտացիաների անցկացումն առաջիկա շաբաթվա ընթացքում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մյունխենի հանդիպման գլխավոր արդյունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերին ընդունված բանաձեւի հաստատումն է: «Սիրիայի հումանիտար բարդ իրադրության լուծման համար հարկավոր է հավաքական աշխատանք, մեր գործընկերներն ավելի ու ավելի են դա հասկանում»,- նշել է նա:

Սիրիայում հրադադարի հարցերով Ռուսաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի մանդատը ներառելու է այն շրջանների որոշումը, որոնք վերահսկում են ահաբեկիչները, ճշտել է ՌԴ նախարարը: Մյունխենի հանդիպմանը կողմերը համաձայնել են, որ հումանիտար օգնություն պետք է ցուցաբերվի Սիրիայի առանց բացառության բոլոր բնակավայրերին, հավելել է Լավրովը: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտնել է, որ Սիրիայում հումանիտար հարցերի գծով ստեղծված նպատակային խումբն աշխատելու է յոթ տարածաշրջաններում:

 

Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան