Մայրիկի հետ Նյու Յորքում շրջելու դուրս եկած Նորթը հիացրել է իր տեսքով
LifestyleԻնչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Փոքրիկ Նորթը լրիվ մայրիկին է նմանվում։
Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի ընթացքում Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունից հետո Քարդաշյան- Ջեներ գրեթե ամբողջ գերդաստանը վերադարձել է Լոս Անջելես, իսկ Քիմն ու Քանյեն որոշել են մի քիչ էլ մնալ Նյու Յորքում: Սուրբ Վալենտինի օրը Քիմին պապարացիները «բռնացրել են» դստեր՝ Նորթի հետ:

Փոքրիկը մոր ոճով էր հագնված: Քիմն ու Նորթը դուրս էին եկել զբոսնելու:







Ավելի ուշ նրանց էր միացել Քանյե Ուեսթը, որը մինչ այդ բոլորին հայտարարել էր 53 մլն դոլարի անձնական պարտքի մասին:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ GC Images, Vantagenews, Splash