Վահան Խաչատրյանը «VOGUE»-ի ցուցակում է հայտնվել
LifestyleԻտալական «VOGUE» ամսագիրը, իր ցուցակում ներառել է նաև հայ դիզայներ Վահան Խաչատրյանի անունը:
Նշենք, որ Վահան Խաչատրյանն առաջին հայ դիզայներն է, ով նաման հաջողության է հասել: «VOGUE»-ն իր ցուցակը կազմել է՝ հաշվի առնելով դիզայներների՝ նորաձևության շաբաթներին մասնակցության քանակը: Իր նոր՝ 2016-2017 աշուն-ձմեռ հավաքածուն Վահան Խաչատրյանը ներկայացրել է Կիևի նորաձևության շաբաթվա շրջանակներում, գրում է Imyerevan.com-ը: Դիզայների խոսքով, նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է իր պապիկի՝ Սուրեն Ստեփանյանի նկարներից:
