Երբ սերը ուժեղ է մահից. 4 վիրահատություն ու հարսանիք (լուսանկարներ)
LifestyleԱմերիկուհի Մարի Մքքինսթրին, ում մոտ բժիշկները ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, հարսանիքից ընդամենը մեկ ամիս առաջ 4-րդ անգամ վիրահատվել է: Բժշկական միջամտությունից հետո նա ստիպված է եղել ամեն բան նորից սովորել, անգամ քայլել:
Արարողության հյուրերի համար ամենահուզիչ պահը եղել է այն, երբ հարսնացուն քայլելով մոտեցել է խորանին: «Մենք չգիտեինք, որ նա կկարողանա քայլել, այդ պատճառով սկսեցինք արտասվել»,-ասել է Մարիի ազգական ու լուսանկարիչ Ջոյ Մարի Սմոլվուդը:
Ըստ huffingtonpost.com-ի՝ Մարին և նրա փեսացուն՝ Նաթանը սկսել են ընկերություն անել մի քանի տարի առաջ, երբ Մարին իր ապագա ամուսնու անձնական մարզիչն էր: Պաշտոնապես զույգը սկսել է հանդիպել 2011 թվականին, 2012-ին Մարիի մոտ հայտնաբերվել է հիվանդությունը: Մինչ օրս Մարին ենթարկվել է 7 վիրահատության: Նաթանը չափազանց հոգատար է եղել ու այս ողջ ընթացքում չի հեռացել Մարիի կողքից:








Աղբյուր` Aysor.am