Վերջապես կա նոր սիրո երգ, որը հայկական աստղաբույլի երգածների նման չէ (տեսանյութ)
TVՕրեր առաջ տեղի ունեցավ երգչուհի Աննա Պապյանի «Լալեյ» երգի և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակի պրեմիերան:
Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսեր՝ Արամ Սուջյանի հետ՝ խոսելու իրենց համագործակցության, «Լալեյ» երգի ստեղծման և արձագանքների մասին:
«Մոտ երեք ամիս առաջ պատահական լսեցի Աննայի կատարումները և հասկացա, որ նա լինելով հեղինակ-կատարող կգտնի իր ուրույն տեղը մեր փոքրիկ շոու բիզնեսում: Այս երգը եղավ մեր հանդիպան պատճառը, որից հետո սկսեցինք մեր համագործակցությունը: Երգը Աննան գրել է Դօրիանի բանաստեղծության հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Քոչարյանը, երաժիշտները՝ Դերիկ Վարդումյանն ու Խաժակ Խաչիկյանը: Երգի ասելիքը և պարզ է, և բարդ՝ նայած, թե ով ինչ ձևով կհասկանա: Իսկ ընդհանուր առմամբ՝ անպատասխան սիրո մասին է, բայց ոչ մեր աստղաբույլի երգածների նման»:
Այն հարցին՝ ինչ արձագանքներ ունեցավ տեսահոլովակը, և ինչ քայլեր են ձեռնարկում մեկնարկից հետո պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց.
«Դեռ վաղ է խոսել արձագանքների մասին, քանի որ այն «Indie Rock» ոճի մեջ է և այն դեռ երկար և հաճելի պետք է մարսվի մեր հանդիսատեսի կողմից: Հաջողված մեկնարկից հետո մենք արդեն սկսել ենք փորձերը մեր կենդանի նվագախմբի հետ միասին, ովքեր պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Շատ շուտով կսկսենք համերգային մեր գործունեությունը»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց պրոդյուսերը:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան