Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հռոմի պապը թարմացրած կլինի Կիրիլի հիշողությունը

Փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի միջազգային օդանավակայանում պատմական հանդիպում տեղի ունեցավ: Նախ՝ ձեռքսեղմումով և քրիստոնեական համբույրով վերջին 1000 տարվա ընդհատումից հետո պատմության մեջ առաջին անգամ ողջագուրվեցին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը համարվեց պատմական մի շարք պատճառներով: Ի դեպ, հազարամյա թուր-թվանքից հետո այս երկար սպասված հանդիպումը պլանավորվում էր արդեն 20 տարուց ավելի և լավ է, որ այն վերջապես իրականացավ:

Ի դեպ, սովորական մահկանացուների համար այնքան էլ կարևոր չէ, թե իրականում ինչ հարցի շուրջ են վիճել ու թշնամացել ուղղափառներն ու կաթոլիկները, բայց մեկ բան ակնհայտ է, որ հոգևոր առաջնորդների միջև առկա գաղափարական պայքարն ինչ-որ տեղ անտեսվել է, քանի որ ավելի կարևորվել է երկու եկեղեցիների ջանքերի համադրումը՝ ի հակադրություն իսլամական ներկայիս ծայրահեղ կրոնական շարժման: Թվում է, թե Աստծուն ավելի մոտ կանգնած և հանդուրժողականության քարոզով զբաղված հոգևոր առաջնորդները պետք է, որ ավելի մեծահոգի լինեին, բայց արի ու տես, որ դա բոլորովին էլ այդպես չէ և բավականին անէական թվացող մի դրվագ կարող է նրանց համար հազարամյակներ տևող թշնամության և հակամարտության առիթ լինել:

Հանդիպման ժամանակ հոգևոր առաջնորդները 30 կետից բաղկացած 10 էջանոց համագործակցության հռչակագիր ստորագրեցին և պարտավորվեցին այն կյանքի կոչել: Փաստորեն, նրանք միավորվեցին, որպեսզի փրկեն քրիստոնյաներին բնաջնջումից ու տեղահանությունից, բռնաբարությունից, մի խոսքով, 21-րդ դարի ցեղասպանությունից: Ու չնայած պատրիարք Կիրիլը կարծում է, որ իսլամիստ ծայրահեղականների կողմից իրականացվող ներկայիս վայրագությունը՝ քրիստոնյաների հանդեպ իրականացվող կոտորածն ու տեղահանությունը, վերջին դարերի ընթացքում իսլամական աշխարհի կողմից իրեն հանդիպած «նոր երևույթներից» է, բայց հույս կա, որ փակ դռների հետևում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հռոմի պապը, օգտվելով առիթից, թարմացրած կլինի նաև Կիրիլի հիշողությունը՝ հայերի ու Հայոց ցեղասպանության մասին:

Այնպես որ, այս հանդիպումը կարող է պատմական լինել նաև հայերիս համար, իսկ թե որքանով այս «պատմական» կոչված հանդիպումը կարևոր կդառնա աշխարհի խաղաղությամբ մտահոգված հոգևոր առաջնորդների համար, ցույց կտա ժամանակը: Առայժմ պարզ չէ, թե այս հանդիպումը որքանով էր կարևոր Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսանկյունից: Նրանք առայժմ խոնարհաբար լռում են ու առավոտից երեկո ժողովներ գումարում: Հուսանք, որ մեր հոգևոր առաջնորդներն էլ իրենց կարծիքով կկիսվեն մեզ հետ՝ պարզաբանելու, թե մեր եկեղեցին ինչ վերաբերմունք ունի կաթոլիկ և ուղղափառ առաջնորդների հանդիպման մասին և որքանով այն օգտակար կլինի աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի համար:

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան