Հայ ամենաերիտասարդ «օրենքով գող» -ը (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Ամենաերիտասարդ «օրենքով գող»-ը Սերգեյ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով:
Ասետրինան հանդիսանում է հայտնի հայ «օրենքով գող» Էդիկ Ասատրյանի ( Էդիկ Օսետրինա) որդին: Ծնվել է 1986 թ. ապրիլի 12-ին:

Սերյոժա Բենթլին թագադրվել է 2008թ.՝ գողական միջավայրում հայտնի այնպիսի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան և ուրիշներ:

Չնայած երիտասարդ տարիքին` Օսետրինա-կրտսերը մեծ հեղիկանություն է վայելում Մոսկվայում բնակվող թբիլիսյան համայնքի շրջանում:
Նա պատասխանատվություն է կրում կալանավայրերում գտնվող հեղինակություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Ռոստովի երկրամասի կալանավայրերի «նայողներին» վերահսկելու համար:
Փոխանցվում է, որ նրան անվանում են Սերյոժա Բենթլի, քանի որ թուլություն ունի շքեղությունների հանդեպ: Հաճախ նրան մեղադրում են շքեղ կյանքով ապրելու և ցուցամոլության մեջ, քանի որ նա թանկարժեք հագուստներ է կրում, ունի ոսկե հեռախոս և թանկարժեք մեքենաների հավաքածու:

2011թ.-ին Օսետրինա-կրտսերը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման` Ռոստովի կալանավայրերից մեկում, քանի որ պատվիրել էր ծեծի ենթարկել բանտարկյալներից մեկին, ով անհարգալից ձևով արտահայտվել էր «Օսետրինաների կլանի» վերաբերյալ:

