Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից գանձվող միջոցներն ամբողջությամբ կուղղվեն ՀՀ պետբյուջե
ՏնտեսությունՊետական կառավարչական հիմնարկներից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից և հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ներից գանձվող լրացուցիչ գումարներն ամբողջությամբ կուղղվեն ՀՀ պետական բյուջե:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Մինչ այս` այդ միջոցներն ուղղվում էին նաև հարկային մարմնի զարգացմանն ու պարգևատրման ֆոնդին:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձևավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհարժեշտ այլ ծրագրերի իրականացմանը: