Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Եթե կա որևէ հարաբերություն փրկելու աննշան շանս, հաստատ դա կօգտագործեմ. Լուսինե Բադալյանը՝ ընտանեկան հարաբերությունների մասին

Aysor.am-ը գրում է.

Հանրային ճանաչում ունեցող մարդիկ երբեք ասեկոսեների պակաս չեն զգում: Շատերը դրանից նեղսրտում են, շատերն՝ անտեսում, ոմանք էլ հակադարձում: Aysor.am-ի օրվա զրուցակիցը Լուսինե Բադալյանն է, բոլորին քաջածանոթ Լուլուն, ով միշտ ու ցանկացած հարցի շուրջ բարձրաձայն է խոսում: Սկզբունքին հավատարիմ՝ հաղորդավարուհին անկեղծացավ և՛ գործնական, և՛ անձնական հարցերում:

-Լուսինե, բոլորովին վերջերս դուք հեռացաք հեռուստադաշտից: Այժմ միայն ռադիոյո՞ւմ եք: Սպասե՞նք Ձեր հերթական վերադարձին հեռուստաեթեր, թե՞…

-Ես հեռուստաեթերում եմ 1998 թ-ից և արդեն հասցրել եմ փոխել մի քանի հեռուստաալիք: Ամեն փոփոխությունից հետո, բնականաբար, եղել է մի փոքր դադար: Կարծում եմ՝ դա նորմալ է: Հեռուստաեթերը իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է:

-Առավել, քան ռադիո՞ն:

-Այդ հարցը միշտ են ինձ տվել ու ես միշտ պատասխանել եմ՝ առանց երկուսի էլ կյանքս չեմ պատկերացնում: Ռադիոկայանս՝ ռադիո «Վանը», տան պես մի բան է ինձ համար, դրա համար այստեղ աշխատում եմ 2002 թվականից: Այն կայացած է, ունի իր հստակ սկզբունքները և եթե փոփոխությունների կարիք է ունենում, բոլորս միասին փոփոխվում ենք, բայց չենք փոխարինվում: Հեռուստատեսությունը մի քիչ այլ է, այն փոխում է իր ճանապարհն ու դու սկսում ես չհամապատասխանել: Կամ էլ դու արագ աճում ես, և հեռուստակայանն է սկսում քեզ չհամապատասխանել: Հետևաբար, հարկավոր է լինում ինչ-որ բան փոխել:

-Ճիշտ է, ցանկացած բնագավառում հիասթափություններ լինում են, բայց այս բնագավառում դրանք առավել շատ են ու հաճախ: Նման հիասթափությունները հեշտությա՞մբ եք հաղթահարում:

-Ընդհանրապես, ցանկացած հիասթափություն ցանկացած բնագավառում ցավալի է, բայց՝ հաղթահարելի: Ի վերջո՝ հիասթափություններն են քեզ ստիպում անել ավելին:

-Դուք այս դաշտում արդեն կայացած եք. ժամանցային հեռուստա-ռադիոհաղորդումների պակաս այսօր չունենք: Ինչպե՞ս եք գնահատում որակային առումով, առջընթաց և՞ս ունենք:

-Գուցե ունենք, բայց ես որակային առումով այդ առաջընթացն առանձնապես չեմ տեսնում:

-Նախորդ տարի հաճախ էիք Հայաստանից մեկնում ու շատերը մտածում էին, թե շուտով ընդմիշտ կհեռանաք հայրենիքից:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել: Մի պահ երազանքս կատարվեց, ճամփորդելու առիթները հաջորդում էին իրար, և ես անսահման երջանիկ էի դրա համար: Ինչ վերաբերում է ընդմիշտ հեռանալուն, ապա ի՞նչ ասել է թե ընդմիշտ: Որքա՞ն է տևում այդ ընդմիշտը, եթե նույնիսկ մենք ենք ժամանակավոր այս կյանքում: Ես չեմ օգտագործում «ընդմիշտ», «երբեք» բառերը, որովհետև ամեն ինչ այս կյանքում հարաբերական է և չես իմանա, թե հաջորդ պահին կյանքն ինչ անակնկալներ քեզ կմատուցի: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ «երբեք» հայրենիքից «ընդմիշտ» հեռանալու անհրաժեշտություն չլիներ:

-Հաղորդավարներն այսօր անմասն չեն մնում նաև սերիալ, սիթքոմ, նույնիսկ կինո ասպարեզից: Փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ երբեք նման նախագծերում չենք տեսել: Դա սկզբո՞ւնք է, թե՞ առաջարկի բացակայություն:

-Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ մտածել, որ ամեն մարդ պետք է իր գործն անի: Գուցե հեռուստադիտողներ են ավելանում, երբ դերասանը կամ երգիչը հաղորդում են վարում, բայց իմ խորին համոզմամբ, հաղորդումը դրանից ակնհայտորեն տուժում է: Ինձանից հաստատ ավելի արհեստավարժ, մասնագիտությամբ դերասաններ կան, որ կարող են և պիտի դա անեն: Եվ հետո, ես երբեք չեմ անում այն, ինչը չէի ուզի, որ իմ նկատմամբ անեին: Ինձ դուր չի գալիս, որ այլ ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են վարում, բացառությամբ մասնագիտական հաղորդումների: Հետևաբար, ինքս չէի ցանկանա որևէ մեկի տեղը զբաղեցնել, չնայած, որ դա գուցե ինչ-ինչ հարցերում ինձ ձեռնտու կլիներ:

-Դուք այն հայտնիներից եք, ովքեր բավական ակտիվ են հասարակական հնչեղություն ունեցող հարցերում, նաև՝ համացանցում: Շատերի մոտ Ձեր ծննդյան օրվա գրառումը՝ կապված գրպանում 350 դրամ ունենալու հետ, զարմանք առաջացրեց: Արտասահմանում դա աստղերի կողմից փիար քայլ է կոչվում, Հայաստանում՝ անկեղծությո՞ւն, թե՞…

-(Ժպտում է) եթե ինձ բացատրեք, թե դրա փիարը որտեղ էր, գուցե կարողանամ պատասխանել: Երբեք չեմ կարծել, որ փիարի կարիք ունեմ և արհեստական քայլեր չեմ արել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում: Այ ավելի հաջող փիար քայլ կլիներ սերիալում նկարահանվելը:

-Մշակույթն ու շոուն այսօր մի տեսակ խառնվել են: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին:

-Ես Հայաստանում մշակութային կյանք չեմ տեսնում: Գուցե ես եմ կույր, բայց ցածրորակ սերիալներով ու նողկալի երաժշտությամբ ներծծված մեր կյանքում կատարվող հատուկենտ մշակութային իրադարձությունները մի կողմից փրկություն են, մյուս կողմից՝ շատ քիչ պահանջարկ ունեն:

-Լուսինե, կապված որոշակի խնդիրների հետ՝ նախորդ տարին Ձեզ համար բավական բարդ տարի էր: Հիմա կարելի՞ է այդ բոլոր դժվարությունները անցյալում համարել:

-Փառք Աստծո, վտանգավոր մասերը հաղթահարված են, բայց նման մեծ խնդիրներն իրենց հետ բերում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում: Ամեն ինչ մարդու համար է և հաղթահարելի: Կարևորը՝ բոլորը ողջ և առողջ լինեն:

-Մինչ այս ապրած տարիներից ո՞րն եք Ձեզ համար ճակատագրական շրջան համարում:

-Ես գուցե ոչ այնքան դյուրին, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել մինչ այս պահը՝ լի իրադարձություններով, պայքարով, հաջողություններով և անկումներով: Կդժվարանամ առանձնացել հատկապես մեկը: Ցանկացած անցք, դիպված՝ նույնիսկ աննշան, համարում եմ ճակատագրական:

-Թեև դուք կայացած ընտանիք ունեք, երկու բալիկ, սակայն ժամանակ առ ժամանակ շշուկներ են տարածվում, թե ամուսնալուծվել եք: Հիմա էլ նման խոսակցությունների պակաս չկա: Ինչո՞վ եք պայմանավորում սա:

-Այ այս հարցի վրա, եթե թույլ տաք, երկար կանգ կառնեմ…

-Խնդրեմ, սիրով:

-Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց ավելի հետաքրքրում էկրանից այն կողմ գտնվող մարդկանց անձնական կյանքը, քան այն, ինչ նրանք անում են հասարակության համար: Դիցուք, կան շատ հայտնի մարդիկ, որ ունեն նորմալ անձնական կյանք, ընտանիք, բայց այն, ինչ երգում են, վարում են, սովորեցնում են՝ ոչ միայն տհաճ է, այլև՝ նույնիսկ վտանգավոր: Եվ հակառակը՝ գիտենք շատերին, ովքեր չեն կարողացել հաջողակ կերպով, կամ ընդհանրապես դասավորել իրենց անձնական կյանքը, բայց այն, ինչ անում են եթերից, հրաշալի է և օգտակար: Եթե մեր հասարակությունը ավելի շատ կենտրոնանար հայտնի մարդկանց հասարակական գործունեության վրա, որը կոնկրետ առնչվում է իր շահերի հետ, և անձնական կյանքը համարեր երկրորդական հետաքրքրություն, ապա հայտնիներն էլ իրենց ավելի պարտավորված կզգային կատարելագործվելու և լավագույնը հասարակությանը մատուցելու գործում… Հիմա վերադառնանք իմ անձնականին. քանի որ թեման հետաքրքիր է, կպատասխանեմ. Ո՛չ, ես ամունալուծված չեմ և չեմ եղել: Եթե անգամ լինեի, հաստատ հասարակության շշուկները կամ կարծիքը առանձնապես ինձ չէին հետաքրքրի այն պարզ պատճառով, որ դա ի՛մ ԱՆՁՆԱԿԱՆ կյանքն է: Բառն արդեն իսկ հուշում է, որ իմ անձից բացի, ոչ-ոքի դա չի վերաբերում, եթե անգամ շատ հետաքրքրում է: Իսկ այ այն, ինչ անում եմ եթերում կամ հասարակական կյանքում, վերաբերում է ինձ ճանաչող ցանկացած մարդու: Չէ՞ որ այդ դեպքում ես պատասխանատու եմ հասարակության առաջ… Ինքս որոշումներ ընդունում եմ շատ դժվար և երկար, չկա այնպիսի բան, որ ես չներեմ, չհասկանամ կամ չընդունեմ, չմտնեմ դիմացինի դրության մեջ: Կյանքում, եթե կա որևէ հարաբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ, նույնիսկ, եթե դա աններելի կամ անընդունելի է թվում: Թերևս դա է պատճառը, որ ես չեմ կորցնում մտերիմ մարդկանց: Հակառակ դեպքում, եթե այլ որոշում եմ ընդունում, նշանակում է ուրիշ տարբերակ չի եղել, հնարավոր և անհնարին ամեն ինչ փորձարկվել է: Այս ամենի մասին հիմա բարձրաձայնեցի այն պատճառով, որպեսզի հետաքրքրասեր ականջներն իմանան. անձնական կյանք չի կարելի ներխուժել, քննարկել կամ քննադատել, որովհետև նրանք այդ մարդու մաշկի մեջ չեն, չգիտեն, թե նա ինչ է զգում, ապրում, տանում: Գիտեք միայն այն, ինչ իրենց թույլ է տրվել իմանալ: Խուսափե՛ք, ուրիշին քննադատելով, մեղքերի տակ ընկնելուց:

-Ինչևէ, հանրային մարդիկ խուսափել «հետաքրքրասեր աչքերից» չեն կարող… Ձեր ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, ժամանակին հանդիսանում էր «Դորիանս» խմբի հիմնադիր-պրոդյուսերը: Այսօր ինչո՞վ է զբաղվում:

-Վահագնը հիմա «Կամի» երաժշտական ակումբի արտ-տնօրենն է ու  ինչպես միշտ՝ փորձում է լավ երաժշտությունը հասանելի դարձնել երաժշտասեր հասարակությանը: Հիանալի համերգներ է կազմակերպում «Կամի» ակումբում, զբաղվում է ֆիլմերի երաժշտական պրոդյուսինգով: Ուժերի ներածի չափով՝ անում է ամեն ինչ, որ տաղանդավոր, որակյալ երաժիշտներն ունենան իրենց շնորհը դրսևորելու հնարավորություն: Ունի հրաշալի ճաշակ և հոտառություն, խելահեղ գաղափարներ, մտահղացումներ, յուրահատուկ հոգեկարտվածք: Ես էլ միշտ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ հոգսերը նրան չխանգարեն՝ իր պատկերացրած աշխարհը իր շուրջ ստեղծելու հարցում:

-Ի դեպ, «Դորիանսի» հետ հարաբերությունները որակական փոփոխություն չե՞ն կրել:

-Իհարկե ոչ, շարունակում է պահել բարի-դրացիական, ընկերական հարաբերություններ:

 

-Նրա և Ձեր ընկերները գրեթե նույն մարդիկ են, քանի որ ոլորտն էլ նույնն է: Կարելի է ասել, որ ամուսիններով միշտ նույն միջավայրում եք լինում: Դա չի՞ ձանձրացնում կամ հոգնեցնում:

-Ճիշտ է, իրականում մեր շփման շրջանակը գրեթե նույնն է, բայց աշխատանքն այնպես է դասավորվել, որ նույն միջավայրում հազվադեպ ենք հայտնվում: Ես աշխատանքից դուրս ցանկացած րոպե նվիրում եմ երեխաներիս. եթե եթերում չեմ, նշանակում է՝ տանն եմ: Եթերում չլինելու դեպքում եթե տանը չեմ, ուրեմն տանը չեմ՝ երեխաներիս հետ: Անգամ միայնակ մի տեղ գնալիս միտքս անընդհատ նրանց հետ է: Դրա համար մի գեղեցիկ օր որոշեցի՝ ոչ ինձ տանջել, ոչ էլ մյուսներին նյարդայնացնել: Մի քիչ էլ մեծանան՝ բացը կլրացնեմ (ժպտում է)

-Ինքնուրույն կնոջ կերպար ունեք: Հետաքրքիր է, այդ ինքնուրույնությունը դրսևորվում է նաև ընտանեկա՞ն հարաբերություններում:

-Այո, և չգիտեմ՝ դա լավ է, թե՝ վատ: Ինձ մանկուց սովորեցրել են լինել ինքնուրույն և հույսը դնել միայն ու միայն սեփական ուժերի վրա: Գիտեմ, որ երբեմն դա նույնիսկ ճիշտ չէ, բայց այլ կերպ չեմ կարողանում: Ձևացնել, թե օգնության կարիք ունեմ՝ միայն նրա համար, որ ինձ թույլ և կին զգամ, չեմ կարողանում:

-Փաստորեն, Ձեզ օգնելու ձեռքը չե՞ք ընդունում:

-Ես սիրում եմ բոլորին օգնել, բայց երբ ինձ են օգնում, սարսափելի պարտավորված եմ ինձ զգում և դա ինձ հանգիստ չի տալիս: Մի խոսքով՝ բարդ է (ծիծաղում է):

-Ձեզ ուժեղ բնավորությամբ կին համարո՞ւմ եք: Ասում են, ուժեղ կանայք ռոմանտիկայից հեռու են:

-Ուժեղ չէ, անբնական ուժեղ, բայց ոչ թե կին, այլ՝ մարդ: Որպես կին՝ ես ինձ դեռ վերջնականապես ձևավորված չեմ համարում: Այո, աննորմալ ուժեղ մարդ եմ, բայց որպես կին՝ անսահման ռոմանտիկ: Ամենայն անկեղծությամբ՝ հավատում եմ հրաշքների և հեքիաթային սիրո:

-Երկու օր առաջ շատերը սիրո տոնն էին նշում: Դո՞ւք ինչպես այն անցկացրեցիք:

-Սիրո տոնը չեմ նշել, չեմ էլ մտաբերում, որ երբևէ նշած լինեմ: Միշտ ինչ-որ բան այն չի եղել: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, ոչինչ (ժպտում է):

-Քիչ առաջ խոսեցինք երեխաների հետ Ձեր կապվածության մասին: Մի քիչ մասնավորեցնենք. մայրերը շատ կապված են լինում տղա զավակներին, ինչը երբեմն երեխաներին հոգեպես կաշկանդված է դարձնում: Դուք երկու որդիների մայր եք, նրանք ինքնուրույն են, թե՞ Ձեր ամուր բնավորությամբ ինքներդ եք ամեն ինչ որոշում իրենց փոխարեն:

-Սա իմ սիրելի թեմաներից է (ծիծաղում է): Մոր և որդիների սերը մի յուրահատուկ ուժգին բան է, բայց դա այն է, ինչի հետևանքով մեր ընտանիքների մեծամասնությունն ունի լուրջ խնդիրներ, որոնք թաքցնում է: Մենք՝ մայրերս, մեր կյանքը նվիրում ենք, նույնիսկ զոհաբերում ենք մեր որդիներին՝ կարծելով, թե լավ բան ենք անում և չհասկանալով, որ նրանց գցում ենք մեծ բեռի տակ: Պարտավորեցնում ենք մեծանալուց հետո իրենց երիտասարդ կյանքը նվիրել մեզ, մեզ պահել, մեր ցանկություններն անել և այլն:

-Ոչ միշտ է, որ մայրերը պահանջներ են ներկայացնում:

-Նույնիսկ, եթե չենք էլ պահանջում, միևնույն է, որդին միշտ ունի այդ պարտքի զգացումը՝ մտածելով, որ ծնողներն իրենց կյանքը կարող էին ավելի լավ դասավորել, բայց իրեն են նվիրել, ես էլ պիտի պարքս վերադարձնեմ: Շատ որդիներ հրաժարվում են իրենց երազանքներից, իրենց սիրուց, միայն թե ամեն ինչ ծնողների սրտով լինի: Ինձ կներեք, բայց ես իմ որդիներին չափազանց շատ եմ սիրում, որ նեղություն տամ որևէ հարցով, այն էլ այդպիսի ծանր բեռի տակ գցեմ: Փորձում եմ իրենց սովորեցնել ինքնուրույնություն, դասերից ավելի՝ կյանքի հարցեր ենք քննարկում: Իսկ երբ կմեծանան, ես կսկսեմ աստիճանաբար քչանալ նրանց կյանքում և պահապան հրեշտակի դեր կատարել՝ հեռվից, աննկատ:

-Պահքի շրջանում ենք, հետևո՞ւմ եք պահեցողությանը:

-Ես շատ Աստվածավախ մարդ եմ, բայց Պահք չեմ պահում մի պարզ պատճառով, որ փորձում եմ պահքի մեջ լինել ողջ տարի և ողջ կյանքում: Իմ կարծիքով, ամեն ոք պիտի փորձի իր խղճի հետ հաշտ ապրել, չբամբասել, չզրպարտել, բարեգործություններ անել միշտ: Դրա համար հատուկ օրեր կամ շրջաններ չեմ ընդունում:

-Ի՞նչ երազանքներ ունի Լուսինե Բադալյան կինն ու մայրը, ի՞նչու ոչ՝ նաև քաղաքացին:

-Լինելով անսահման երազկոտ մարդ՝ ես ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնք նույնիսկ թվարկել հնարավոր չէ… Երազում եմ, որ իմ զավակները մեծանան կիրթ և բարեկեցիկ հասարակությունում, լինեն իրենց ազգի համար պիտանի և արժանի զավակներ, ապրեն երկար, առողջ ու երջանիկ կյանք:

-Հավատո՞ւմ եք, որ «մի օր ամեն ինչ լավ է լինելու», կամ «ամեն ինչ լավ կլինի, եթե»…

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և այդ հարցում «եթե»-ներ չկան:

«Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»