Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ազատական տնտեսությունը սնանկացրեց արտադրողներին

Այն օրից, երբ կառավարությունն ազատականացրեց տնտեսությունը ու ամեն ինչ վաճառեց, պարզ դարձավ, որ երկիրը երկար ժամանակ էլ տնտեսություն չի ունենա: Եվ այդպես էլ եղավ: Հզոր գործարանների բանվորները փողոց նետվեցին, հաստոցները պարսիկները գնեցին ու արտահանեցին, և արտադրական հսկա կառույցները շատ արագ վերածվեցին հավաբների ու խոզանոցների: Մյուս կողմից էլ գյուղացու տունը կռիվ գցեցին: Կոլտնտեսությունները բաժան-բաժան արեցին, հողը կիսեցին, տվեցին գյուղացուն ու տուն գնացին: Հող ստացած գյուղացին շատ արագ հասկացավ, որ իշխանություններից նվեր ստացած հեկտարները միայնակ մշակելը, բերքը հավաքելն ու շուկա հասցնելն անհնար է: Ու սկսեց հեշտացնել իր գործն ու քանդել եղածը: Արդյունքում խաղողի հսկա այգիները վերածվեցին գարու արտերի: Գարին հարմար էր՝ առանձնապես խնամք չէր պահանջում, բացի այդ էլ, դրանով կովերը կուշտ կլինեին: Տարիներ անց էլ «պարզվեց», որ մարդիկ գարի չեն ուտում ու գարուց բացի այլ մթերք՝ կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, բողկ էլ է պետք մշակել, բայց սերմեր չկան: Չկայության դեմ պայքարի ճանապարհին ոտքի ելան վաճառականները ու սկսեցին մթերք ներմուծել: Տարիներ անց էլ պարզվեց, որ Հայաստան ներմուծվող գյուղմթերքի ամենամեծ խմբաքանակը Թուրքիայից է գալիս:

Արդյունքում՝ սեփական հողից սնվող գյուղացին աղքատացավ, առևտրականը հարստացավ: Գործարարների վարկածը, թե «առևտրատնտեսական հարաբերություններում քաղաքական խնդիրները չեն կարող խանգարող հանգամանք լինել», դարձավ իշխող, և խանութները լցվեցին թուրքական ապրանքներով: Պարզվեց, որ հայկական անուշահամ պտուղ-բանջարեղենն իր տեղը զիջել է թուրքական անհամ ապրանքին ու դեռ դա էլ բավական չէ, որոշ դեպքերում վտանգավոր նյութեր է պարունակում: Բարեբախտաբար, վերջին տարիներին Հայաստան ներմուծվող սննդամթերքը մաքսային ստուգման է ենթարկվում, և հույս կա, որ հայ սպառողները որոշ չափով ավելի պաշտպանված են, քան օրինակ՝ 20 տարի առաջ:

Բայց հետաքրքիրն այն է, որ մինչ օրս դեռ շարունակվում է այնպիսի ապրանքների ներմուծումը, որոնք վաղուց պետք է տեղում աճեցվեին: Ու հիմա էլ պարզ չէ, թե «ազատականացված տնտեսություն» ասվածում, որտեղ իրականում գլուխը չգիտի, թե ոտքերն ուր են գնում, աղքատացած գյուղացին որտեղից իմանա, թե ինչ ապրանք աճեցնի, որ կարողանա և՛ հարկերը տալ, և՛ եկամուտ ստանալ: Սա է իրականում «ազատական տնտեսական հարաբերություններ» ասվածի հայկական տարբերակի հետևանքը, մինչդեռ շատ զարգացած կապիտալիստական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, տնտեսության մեջ պետության մասնաբաժինը որոշ դեպքերում կազմում է միչև 60%: Ու բնականաբար, զարգացած տնտեսություն ունեցող այդ երկրների իշխանությունները ոչ թե հարկերով ու տուրքերով քերթում են գործարարներին, այլ հակառակը, սատարում են: Ու քանի դեռ մեր տնտեսությունում ամեն ինչ շարունակվում է գլխիվայր մնալ, բնականաբար, հնարավոր չի լինի ո´չ տնտեսություն զարգացնել, ո´չ էլ տնտեսական աճի մասին երազել:

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան