Քիմ Քարդաշյանը սպառնում է ամուսնալուծվել, եթե Քանյեն չդադարեցնի մտքին եկածը գրել թվիթերում
LifestyleՎերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր Քանյե Ուեսթը։ Նա կազմակերպել էր հագուստի իր նոր հավաքածուի ցուցադրությունը, որի ժամանակ երգի տողերում հիշատակել էր Թեյլոր Սվիֆթին և վիրավորել նրան։ Հետո նա գրառում էր կատարել թվիթերում և ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից գումար էր խնդրել, իր մտքերն իրագործելու համար։
Բացի այդ հայտնի է դարձել, որ նա 53 մլն պարտք ունի։
Այս ամենը կարծես այնքան էլ դուր չի գալիս նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որը, ըստ hollywoodlife-ի աղբյուրի, սպառնում է բաժանվել, եթե Քանյեն շարունակի մտքին եկածը գրել թվիթերում։ Աղբյուրը նշել է, որ Քիմը կարծում է, որ Քանյեի այդ արարքներն ազդում են իր հեղինակության վրա։