Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը գաղտնի ամուսնացել են
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մայլի Սայրուսն ու դերասան Լիամ Հեմսվորթը գաղտնի ամուսնացել են։ Ամուսնական ռոմանտիկ արարողությունը տեղի է ունեցել Ավստրալիայի լողափերից մեկում, որտեղ էլ նրանք միմյանց ասել են «Համաձայն եմ»։
Ինչպես հայտնում է «Life & Style» ամսագիրը, զույգն ամուսնացել է ձմեռային արձակուրդների ժամանակ։ Ինչպես հայտնել են նրանց ընկերները, այժմ արդեն Մայլին ու Լիամը միմյանց մասին ասում եմ «իմ ամուսինը», «իմ կինը»։
Թեև Մայլիից կարելի էր սպասել ամեն ինչ, այդ թվում նաև գաղտնի հարսանիք, ըստ լուրերի, այս տարբերակով ամուսնանալը եղել է Լիամի գաղափարը։ Լիամը կազմակերպել է հարսանիքը դեկտեմբերին, երբ ինքը գտնվում էր Ավստրալիայում և իրեն պետք է այցելության գար Մայլին։ Փաստորեն Լիամը կարող է լինել ոչ պակաս իմպուլսիվ, քան Մայլի Սայրուսն է։