Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

ՀՅԴ-ում, ինչպես ՀՀԿ-ում, կադրային սով է

Արդեն հայտնի է, որ ՀՅԴ-ի համար են կիսելու վերջերս վերամիավորված ՏԿԱԻՆ նախարարությունը: Հայտնի է նաև, որ նորացված Տարածքային կառավարման նախարարությունը կղեկավարի «հին ու բարի» ժամանակներից մեզ բաժին հասած Դավիթ Լոքյանը, Կրթության նախարարի աթոռը կրկին կվստահվի Լևոն Մկրտչյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը:

Այն, որ Դաշնակցությունն էլ է սկսել նույն անձանց շուրջ պտտվել և իր ընկերների ցանկը ոչ մի կերպ չի թարմացնում, վկայում է այն մասին, որ ՀՅԴ-ում, ՀՀԿ-ի նման, կադրերի սով է:

Եթե անկեղծ, ապա ողջ հանրապետությունում հիմա իսկապես նորմալ կադրեր չկան: Մի մասը հուսահատությունից լքել է երկիրը, մյուսներն էլ այնքան երկար ժամանակ են անգործ մնացել, որ կորցրել են և՛ մասնագիտական հմտությունները, և՛ իրականության զգացումը:

Այնուամենայնիվ, հիշենք, որ Լևոն Մկրտչյանը մինչ այս արդեն երեք անգամ նույն պաշտոնին նշանակվել ու ազատվել է: Եթե նա դեռ չի հոգնել ոլորտից, ապա ոլորտը հաստատ նրանից հոգնած կլինի, առավել ևս, երբ իր պաշտոնավարման ժամանակներից ոլորտում արձանագրված դրական փոփոխություն հիշելը բավականին դժվար ու անշնորհակալ գործ է:

Բայց, քանի որ դա քաղաքական որոշում է, ուրեմն հենց այդպես էլ կլինի՝ Դաշնակցությանը տրված նախարարական պորտֆելներից կրթության նախարարինը բաժին կհասնի Լևոն Մկրտչյանին, իսկ երկար տարիների նախարարական գործունեության հարուստ փորձ ունեցող մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Լոքյանն էլ կղեկավարի Տարածքային նախարարությունը:

Ի դեպ, վերջինը վերջին 18 տարում Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից սկսել, ԱԺ պատգամավորի աթոռով շրջանցել, երկու տարի Քաղաքաշինության նախարար աշխատելուց հետո եկել և հասել է Գյուղնախարարի աթոռին: Այստեղ նրան հաջողվել է մնալ 5 տարի, բայց 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի հրամանագրով լքել է գյուղնախարարի պաշտոնը, ըստ պաշտոնական վարկածի,ՀՅԴ բյուրոյի անդամ ընտրվելու պատճառով: Նրա ժամանակ էլ գյուղնախարարության աշխատաոճում կամ ոլորտում առանձնապես ցնցող նորարարական կամ ստեղծագործական փոփոխություններ չեն եղել: Ոլորտն այդքան տարի ինչ խնդիրներ ուներ, նույն խնդիրներն էլ մնացել էին այնքան, մինչև նրա պաշտոնավարման ավարտը:

Ստացվում է, որ իսկապես ՀՅԴ-ում էլ առանձնապես ոգևորված չեն երիտասարդ սերունդ աճեցնելու և նրանց համար ուղիներ հարթելու հարցում: Այստեղ նույնպես գերադասում են հինն ու փորձվածը: Բայց հարց է ծագում, որ եթե նրանց մինչ այս չի հաջողվել ոլորտում որևէ շրջադարձային հաջողություն արձանագրել, ինչու են կուսակցությունում որոշում կայացրել նրանց կրկին փորձել: Գուցե հենց դա է պատճառը, որ վերջին օրերին Դաշնակցությունը լքելու բազում դիմումներ կան, քանի որ շարքային եղբայրներն էլ են հոգնել առանց կուսակցական աճ արձանագրելու հանուն գաղափարի սեփական կյանքը մաշելուց:

Ա.Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան