Բակո Սահակյանը ծանոթացել է «Արցախ Բրենդի» ընկերության ծրագրերին
ՏնտեսությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն եւ ծանոթացել գործարանի աշխատանքներին ու հեռանկարային ծրագրերին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն ից, նախագահն «Արցախ Բրենդի» ընկերության գործունեությունը համարել է Արցախի Հանրապետությունում ներդրումային ամենահաջողված նախագծերից մեկը, որն իր արտադրանքն առաքում է բազմաթիվ երկրներ՝ կայուն կապեր ստեղծելով տարբեր պետությունների հետ եւ նոր աշխատատեղեր բացելով երկրում:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: