Կառավարությունը թույլատրում է տնտեսավարողներին վաճառել հին ակցիզային դրոշմանիշերով ապրանքները
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը հաստատեց 2011 թվականից դուրս մնացած ակցիզային դրոշմանիշերով ապրանքների վաճառքի կարգը։ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում նշեց, որ նախագծով առաջարկվում է թույլատրել վերադրոշմավորել այդ ապրանքները, որպեսզի տնտեսավարողները ֆինանսական վնասներ չկ րեն:
«Այս որոշումը գործարարներին, բիզնեսին խրախուսելու համար է»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետի կարծիքով՝ կառավարության այս քայլը կնպաստի տնտեսության զարգացմանը: