Դեմքի մերսում` գդալով
LifestyleՄաշկի երիտասարդացման այս հրաշալի եղանակը նախատեսված է ընդամենը 10 օրվա համար:
Անհրաժեշտ են.
1 բաժակ զեյթունի ձեթ
1 բաժակ տաք ջուր
1ճաշի գդալ մի քանի հատ անձեռոցիկ
1բաժակ նարնջի հյութ:
Հյութը խմեք անմիջապես ընթացակարգից առաջ, ցանկացեք ձեզ քաջառողջություն, անցեք հիմնական գործին:
Գդալը մտցնում ենք տաք ջրի մեջ: Համոզվելով, որ մետաղը տաքացել է, սրբում ենք գդալը անձեռոցիկով և իջեցնեւմ զեյթունի ձեթի մեջ:
Հանելով և համոզվելով, որ գդալը մի փոքր սառել է, թեթև շարժումներով, առանց սեղմելու սկսում ենք գդալի ուռուցիկ մասով շոյել մաշկը:
Ինչ խոսք, չարժե օգտագործել ամբողջ բաժակ ձեթը: Կարևորը, որ գդալը միշտ լինի ձեթով պատված:


Կարելի է նաև ձեթն անմիջականորեն նրբորեն քսել դեմքին, որից հետո գդալով շփել մաշկը: Այդ կերպ դուք հարթեցնում եք կնճիշները, միաժամանակ չձգելով մաշկը: Սկսեք համեմատաբար մանր կնճիռներից:
Մերսել առաջին օրը հարկ է 1 րոպե, յուրաքանչյուր հաջորդ օրն ավելացնելով մեկական րոպե:
Մերսումից հետո դեմքն անձեռոցիկով թրջեք և 15 րոպե դեմքին դիմակ դրեք:
Դիամակի համար անհրաժեշտ են.
1 ձվի դեձնուց
1 թեյի գդալ զեյթունի ձեթ
0,5 թեյի գդալ լիմոնի հյութ
1 թեյի գդալ թունդ թեյի փուրմ:
Հաջորդ առավոտյան մեծ է լինելու հայելուն մոտենալու ձեր ցանկությունը, սական ակնթարթային արդյունք մի սպասեք: Անպայման հետևեք, թե ինչպես է ձեր մաշկն արձագանքել ընթացակարգին, արդյոք այն չի կարմրել: Եթե ի հայտ են եկել ալերգիայի ակնհայտ նշաններ, ընթացակարգը պետք է դադարեցնել և այն կրկնել մի քանի օրից:

Ցանկալի արդյունքի կարող եք հասնել 10 օր անդադար ընթացակարգերից հետո: Ընդ որում, կնճիռների հարթեցման այս եղանակը կարելի է կիրառել ոչ միայն զեյթունի ձեթով: Կարելի է վերցնել ձեռքի տակ եղած ցանկացած բնական յուղային նյութ: Դա կարող է լինել սերուցք, թթվասեր, կարագ: Մի խոսքով այն ամենը, ինչ կա սառնարանում, պայմանով, որ դրանք լինեն բնական:
Աղբյուր` LADYNEWS.am