Էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԵՑ-ի պարտքը մարելու համար ՀԲ-ն կտրամադրի արտոնյալ վարկ
ՏնտեսությունՀամաշխարհային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի արտոնյալ վարկ՝ էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԵՑ-ի պարտքը մարելու և որոշակի փոխառությունների համար։ Այդ մասին կառավարության որոշումն ընդունվեց փետրվարի 18-ի հերթական նիստում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը 1.5 տոկոս։ Միաժամանակ, նախարարը չնշեց, թե որքան է վարկի գումարը և ավելացրեց, որ վարկն էլեկտրաէներգիայի սակագնի վրա ո