Քեյթլին Ջենները կթողարկի սեփական հավաքածուն
LifestyleShabat.am-ը գրում է.
Քեյթլին Ջենները ծրագրում է թողարկել կոսմետիկայի սեփական հավաքածու: Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն: Այն իր մեջ ներառելու է օծանելիք, մաշկի խնամքի միջոցներ, եղունգների լաքեր, դիմահարդարման և դեմքի մաքրման միջոցներ:
Քեյթլինն արդեն սեփական անունով ապրանքանիշ է գրանցել: Առայժմ չի հաղորդվում, թե նրա երկրպագուները երբ կարող են ձեռք բերել այդ հավաքածուի միջոցները:



