«Որ կնիկը, մարդը պսակվում են, ինչա՞ լինում». Սեյրան Սարոյանը` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին
ԲլոգԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես Սեյրան Սարոյանի ֆանատն եմ, քանի որ մենակ ինքը կարա այ սենց, բոլորին հասկանալի լեզվով բացատրի ներկայիս քաղաքական վիճակը ու իրականում ասի էն ինչ իրականումա...
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, ուստան ասելա, որ կնիկը մարդը պսակվում են, ինչա լինում՞ Եթե սաղ լավա լինում միասին ապրում են, եթե վատա լինում բաժանվում են:
Իսկ էն հարցին, թե ինչքան կարելիա համագործակցել ու էլի չհամագործակցել, Սարոյանը ասելա, որ էնքան կնիկ կա, որ անընդհատ պսակվում բաժանվումա, դրա մեջ ի՞նչ վատ բան կա:
Ասածս ինչա՝ սկի քաղաքագետները սենց մասնագիտական բացատրություն չէին տա: