Ժամանակակից զարդ, որը ծաղկում է կրելիս
LifestyleShabat.am-ը գրում է.
Դուք հավանաբար տեսել եք փոքրիկ կրելի բույսեր, սակայն ամերիկացի ծաղկահարդար Սյուզըն ՄկԼիրին մեկ քայլ առաջ է գնացել, գրում է boredpanda-ն: Նա Ձեզ է առաջարկում հյութալի զարդեր:
Ժամանակակից հյութալի բույսերը հատուկ ընտրված են ամեն զարդի համար: Դրանք ամրացված են աքսեսուարներին և կարող են աճել 2-ից 4 շաբաթ: Ավելի ուշ, կարող եք առանձնացնել բույսը հիմքից և տնկել այն: Ասել է թե՝ կարող եք ոչ միայն շարունակել կրել զարդը, այլև պահել բույսը հետագա տարիների համար:
Այդ պատճառով, ստեղծողն ասում է, որ այն խորհրդանշական հիանալի նվեր է հարսնացուների համար:
Սյուզընը նշում է, որ պատահաբար է ծաղկահարդար դարձել: Զարդեր պատրաստելը նրա համար նախասիրութուն էր, երբ մի օր նրա ընկերներից մեկը խնդրեց, որ ձևավորի իր հարսանեկան ծաղիկները: Հենց այդ ժամանակ է, որ Սյուզընը գտավ իր իրական կիրքը:
Ավելի ուշ նա սկսեց պատրաստել այս կրելի ցնցող զարդերը ֆոտոսեսիաների համար, բայց արձագանքն այնքան բուռն էր, որ հեղինակը որոշեց վաճառել դրանք:











