Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Գաբի Գալոյան. «Ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ շոու բիզնեսում»

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում հայտնվեց «Երանի» երգով, իսկ նրա «Դավաճան ես»  տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներից մեկի հետ, ոմանք վստահ էին` այդ քայլն արված էր  PR-ի համար: Երգչուհուն շատերը տեսան Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, որտեղ էլ գնահատեցին նրա դերասանական խաղը: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է կյանքում ունեցած կորուստների, այն տղամարդու մասին, ում կցանկանար տեսնել իր կողիքին և թե ինչպես հայտնվեց հայկական շոու բիզնեսում:

- Ընդունված կարծիք կա հասարակության մեջ, երբ արտիստը հայտվում է շոուբիզնեսում, ասում են` ինչ-որ մեկի թեթև ձեռքով էր: Դու ինչպե՞ս «հայտնվեցիր»։ Արդյո՞ք ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

- Ես ինքս երեք տարի աշխատելով` գումար հավաքեցի «Երանի» երգիս համար և գնացի այն: Այդ երգը ինձ որոշ չափով ճանաչում բերեց, այդ երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է : Ես նույն կերպ շարունակում եմ աշխատել, ինձ ոչ ոք չի օգնում, չունեմ հովանավոր, պրոդյուսեր. ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ այս ասպարեզում:

- Հայկական շոու բիզնեսում մնալը և, այսպես ասած, ինտեգրվել այդ ընտանիքում հեշտ չէ, դա քեզ հաջողվե՞ց, թե՞ չես էլ փորձում ինտեգրվել։

- Ես դեռ չեմ էլ գիտակցում, որ հայկական շոու բիզնես ասվածի մասնիկն եմ, երբեք չեմ էլ փորձել դառնալ այդ ընտանիքի անդամ, առանձնապես ոչ ոքի հետ չեմ էլ շփվում, պարզապես ունեմ կոլեգաներ և ընկերներ, ովքեր գործում են այս ասպարեզում:

- Գաղտնիք չէ, որ մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է։ Շատ եմլսում, որ արտիստներն իրենց ծախսած գումարը հետո չեն կարողանում «հանել». Դուէլ ես բախվում այս խնդրի հետ

- Այո, ճիշտ է։ Իրականում, հսկայական գումարներն են ծախսվում գործի մեջ, սա էլ մեր բիզնեսն է: Տարիներ առաջ մեր ծախսած գումարը հետ էր բերվում, իսկ հիմա ցավոք սրտի` ոչ, քանի որ փոփոխությունները դեպի հետ են գնում: Այս պահին ես աշխատում եմ փոքրիկ լսարանիս համար, առանց որևէ օգուտի:

- Հետաքրքիր է, ի՞նչ ես կարծում, այսօր երգչուհու մասնագիտությունը շահութաբե՞րէ։

- Շահույթն այս պահին միայն  հանդիսատեսի սերն է։

- Շատերն այսօր միայն երգում են կոմերցիոն երգեր, ոմանք էլ շեղվեցին այնհիմնական ժանրից, որով սկսել էին: Դու էլ վերջերս ներկայացրիր կոմերցիոն երգ,մինչդեռ այլ ժանրում էիր սկսել. Հիմա ի՞նչ, որոշել ես ավելի գումար բերող երգե՞ր ներկայացնել: 

- Ես ի սկզբանե մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, աշխատել երկու լսարանի համար` երգել կոմերցիոն երգեր, իսկ մեկ այլ լսարանի համար՝ ֆոլկ: Սակայն իմ հիմնական ժանրը համարում եմ հայկական ֆոլկ երաժշտությունը, դա արյանս մեջ է, ընտանիքս է սերմանել, ինչը փոխել չեմ կարող և հետագայում պատրաստելու եմ գործեր ֆոլկ ժանրում:

- Չնայած քո տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակիհետ, դու էլ ի պատասխան ասացիր, որ հաջորդ գործն այնպես կանես, որ նման չլինի:Ի՞նչ նոր աշխատանք ես պատրաստում: 

- Տեսահոլովակիս կերպարը համաձայնեցրած էր միջազգային ստանդարտներին համապատասխան պարող աղջկա հետ: Ես շոկ եմ ապրել այդ նմանությունից և ինքս մտածում եմ, որ ես և Լիլիթը բացարձակ տարբեր ենք թե՛ ձայնի տեմբրով, թե՛ էներգետիկ դաշտով: Հաջորդ աշխատանքիս վերաբերյալ փակագծերը չեմ ուզում բացել

-Կապված տեսահոլովակի հետ, շատերն էլ այն որպես PR քայլ դիտեցին, որ այն ավելիշատ քննարկվի: 

Ծիծաղելի է:

- Վերջերս հեռուստադիտողը քեզ տեսավ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում: Հիմա, երբարդեն սիթքոմը եթերում չէ, ինչպե՞ս կվերլուծես, որքանո՞վ էր քեզ այն պետք: 

- Երբ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, երկար էի մտածում։ Երբ ծանոթացա կազմի հետ, անմիջապես համաձայվեցի: Մեծ պատիվ և մեծ դպրոց էր այդպիսի դերասանների հետ նկարահանվելը:

 

- Կարող ես ասել, որ դերասանի կարգավիճակում լինելն էլ քո սրտով էր և արդյո՞քկան  նոր առաջարկներ։

- Դերասանական ասպարեզում հայտնվելը փորձ էր և հետաքրքրություն` արդյո՞ք կարող եմ հաղթահարել, թե ոչ: Ի զարմանս ինձ, արձագանքներն ավելի դրական էին՝ ի տարբերություն տեսահոլովակիս արձագանքների: Երկու առաջարկ արդեն եղել են, որոնցից հրաժարվել եմ: Ես մասնագիտությամբ երգչուհի եմ և դերասանական որոլտում ծավալուն աշխատանք կատարելու ցանկություն չունեմ:

- Բնականաբար, եթե հայտնի մարդ ես, ապա քննարկվում է ամեն ինչ։ Վերջինշրջանում ամենատարածված քննարկումը պլաստիկ վիրահատություններն են: Դու էլանմասն չես, ասում են` փոխել ես շրթունքներիդ ձևն և վիրահատել քիթդ: 

- Երկու տարի առաջ փոխել եմ շրթունքներիս ձևը, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէ: Այլ վիրահատություններ չունեմ և ինձ այսպես դուր եմ գալիս։ Ի տարբերություն շատերի՝ ինձ համար հիվանդագին չէ դարձել պլաստիկ վիրաբույժներին դիմելը:

- Իրականում ինչպե՞ս ես արձագանքում տարատեսակ ասեկոսեներին ևմեկնաբանություններին։

- Տարիներ առաջ չկային սոցիալական ցանցեր և մարդիկ հնարավորություն չունեին ինքնաարտահայտվելու: Ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն խոսելու, թեթևանալու, բայց կխնդրեի մի քիչ կոռեկտ լինել մեկնաբանելիս, որովհետև ցանկացածիս մեկնաբանությունը մեր ընտանիքի և դաստիարակության հայելին է:

- Հարց, որ քեզ հաճախ են տալիս։

- Ե՞րբ ես ամուսնանալու։

- Դե, այդ դեպքում ես էլ հարցնեմ, ե՞րբ ես ամուսնանում: Կարծում եմ` մի տարիք կա, երբ ամեն անգամ կենաց խմելուց միշտ ասում են` դե այս տարի ամուսնանաս։

- Դեռ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ հոգեկան ներդաշնակություն կգտնեմ, այդ պատճառով էլ կյանքումս ոչ ոք չկա

- Այն ստանդարտ հարցերից. Ի՞նչ տղամարդ է պետք Գաբիին։

- Ես տղամարդու մեջ հայր եմ փնտրել միշտ։ Ուզում եմ այնպիսի ամուսին լինի կողքիս, որ ինձ երեխայի պես կխնամի։

- Վստահ եմ` տղամարդկանց ուշադրության պակաս չունես, բայց ասա, կարողանո՞ւմ ես արդյոք տարբերել կեղծ խոստումը իրականից։

- Ինձ հետ տղամարդիկ անկեղծ են, կեղծ լինելու կարիք էլ չկա, ես ինտուիտիվ զգում եմ շինծու վերաբերմունքը:

- Տաբուներ ունե՞ս, որոնք երբեք չես անի: 

- Չեմ կարող ցավեցնել մեկ այլ կնոջ` կտրելով նրա աճեցրած ծառը, չեմ կարող խաբել ինքս ինձ, չեմ կարող ցավեցնել մեկին և հետո գլուխս հանգիստ խղճով բարձին դնել։

- Հետաքրքիր է` խոսում ես ցավեցնելու մասին, իսկ քեզ ցավեցրե՞լ են: Ինչպե՞ս ես դուրս գալիս այդ վիճակից։

- Ցավ ցանկացածս ենք ապրում։ Դեռևս ամենամեծ ցավը հորս կորուստն է եղել, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողնում հաշտվել: Երաժշտության օգնությամբ բուժում եմ վերքերս։

- Վերջին անգամ ի՞նչն է քեզ ստիպել արտասվել։

- Հերթական զինվորի կորուստը։

- Ուզում եմ ամփոփել մեր զրույցը։ Ուզում եմ ասես, թե ի՞նչ է այսօր քեզ պակասում։Այսինքն, երբ գլուխդ դնում ես բարձին, ինչի՞ մասին ես մտածում։

- Ուզում եմ ժողովուրդս առանց ցրկանքների ապրի, ուզում եմ անլույս տարիների միասնականությունը և հավատը վերականգնվի, առողջ մթնոլորտում եմ ուզում ապրել։ Որքան էլ հաջողակ լինենք, միևնույն է՝ լիակատար երջանկության համար մարդ պետք է առողջ և խաղաղ հասարակության մեջ ապրի:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Ոճաբան և արտ-տնօրեն` Մանուկ Ալեքսանյան

Դիմահարդար` Աշխեն Կոստանդյան-Նազարյան

Վարսահարդար` Նարեկ Բաբայան

Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութ